Բաժիններ՝

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 15-ին: Այս մասին երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում նշել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին.

«2014 թվականին մեզ սպասում է կարևորագույն առաջադրանք: Մենք պետք է ոչ միայն անցկացնենք ՏԻՄ ընտրություններ, այլև՝ հասնենք նրան, որ ինքնակառավարման համակարգն իսկապես գործի:

Ողջունում եմ այն, որ քաղաքապետերն ու ավագանու ղեկավարներն ընտրվելու են ուղիղ ճանապարհով: Համապատասխան հրամանը ստորագրելու եմ այն բանից հետո, ինչ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ու վերջնականապես կընդունի Ընտրական օրենսգրքում ուղղումներ կատարելը»:

Փետրվարի 19-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր Ընտրական օրենսգրքի ուղղումները, որոնք 12 խոշոր քաղաքներում քաղաքապետի, բոլոր շրջանների վարչակազմի ղեկավարների ու ինքնաղեկավարմարման մարմինների (սաքրեբուլո) ղեկավարների ընտրման համար նախատեսում են ուղիղ ճանապարհով քվեարկություն:

Ցայժմ ուղիղ քվեարկությամբ ընտրվում էր միայն Թբիլիսիի քաղաքապետը: Վրաստանում ՏԻՄ-ի նախորդ ընտրություններն անցկացվել են 2010 թվականի մայիսի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս