Այսուհետ Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցը կերթևեկի օրենքի նոր պահանջի համաձայն, ինչպես և եղել է միշտ. պարզաբանում

Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող ավտոմեքենան երթևեկել է մեկ համարանիշով և վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ըստ ՆԳՆ ոստիկանության պարզաբանման՝ խախտումը հետո վերացվել է։

Aysor.am-ն այս հարցի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն Aysor.am-ին ասաց, որ, այո՛, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող 2006 թ. արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի տրանսպորտային միջոցը երթևեկել է մեկ համարանիշով՝ ժամանակին իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհված արտոնության հիման վրա, ինչպիսին էր պարագան նաև բարձրաստիճան որոշ պաշտոնատար անձանց դեպքում։

«2018 թվականից հետո այդ ավանդույթը պահպանվել է։ Այս ընթացքում որևէ պետական մարմնի կողմից հիշյալ մոտեցման փոփոխության վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի կատարվել, որով և որևէ օրինախախտում տեղ չի գտել։ Այսուհետ Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցը կերթևեկի օրենքի նոր պահանջի համաձայն, ինչպես և եղել է միշտ»,- նշեց Տեր Եսային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930