Ոստիկանությանը չի հաջողվել գտնել Մոսոյի դիակը, ում սպանության մեջ մեղադրում են Իսոյին. «Փաստինֆո»
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը վերադասության կարգով բողոքարկելու է ոստիկանության գործողությունները ու բոլոր որոշումները: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբանը:
Ըստ պաշտպանի`իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով՝ հանցագործության մասին չհայտնելը, մեղադրանք առաջադրելը որևէ հիմք չունի: Նա տարակուսանք է հայտնել, որ քննչական մարմինը որպես հաստատված փաստ է ներկայացնում, որ իր պաշտպանյալը պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը այն դեպքում, երբ չի հայտնաբերվել Մովսես Ներսիսյանի դիակը:
«Ես, միանշանակ, որպես հաստատված փաստ` չեմ կարող պնդել, որ վերջինս մահացած է, սակայն այն, ինչ որ ներկայացվում է ոստիկանության կողմից, հիմք է տալիս ենթադրելու, որ Մովսես Ներսիսյանը ողջ է»,- ասել է Վ.Էլբակյանը:
Նա հավելել է, որ եթե Մովսեսը մահացած է, իրենք տեղը գիտեն, ինչո՞ւ չեն գտնում` հայտնի է, որ որոնողական լայնածավալ աշխատանքներ են կատարվում: Պաշտպանը միաժամանակ նշեց, որ անկախ Մովսեսը ողջ է, թե` մահացած, իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի դրա հետ:
Իսկ ապօրինի զենք պահելու մեղադրանքի կապակցությամբ իր պաշտպանյալը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, երբ հարմար կգտնի: Դեռ հարց է, թե ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է զենքը հայտնաբերվել: Վարդուհի Էլբակյանի խոսքերով` այս անհիմն մեղադրանքների հիման վրա իր պաշտպանյալին կալանավորելու` դատարանի որոշումն անհիմն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: