UNICEF-ը ռեկորդային գումար է խնդրել դոնոր երկրներից
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) դոնոր երկրներից խնդրել է 2.2 միլիարդ դոլար՝ համայն աշխարհում 59 միլիոն երեխայի օգնելու համար: Դա դարձել է Ժնևում բազավորված UNICEF-ի պատմության ընթացքում խոշորագույն ֆինանսական խնդրանքը:
UNICEF-ը մտադիր է այս տարի օգնել 50 երկրի երեխաների, որոնք հայտնվել են հակամարտությունների, բնական աղետների և արտակարգ այլ իրավիճակների գոտում: Միայն Հարավային Սուդանում օգնության կարիք ունի ավելի քան 400.000 երեխա, իսկ հումանիտար օգնության կարիք ունեցողների ընդհանուր քանակն այդ երկրում կազմում է ավելի քան 3.2 միլիոն մարդ:
Մեծ թվով երեխաներ օգնության կարիք ունեն նաև Սիրիայում, ԿԱՀ-ում, Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եմենում, Կոլումբիայում, Մյանմարում ու Սոմալիում: