
Փանջիկիձեն ներկայացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանագրի վրացերեն տեքստը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ներկայացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանագրի վրացերեն տեքստը. «Ինչպես ձեզ հայտնի է, Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Վրաստանի համար կարևորագույն հաջողություն հանդիսացավ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչը տեղի ունեցավ ԵՄ-ի հետ երեք տարի բանակցելուց հետո:
Ելնելով Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման հարցում համաձայնագրի ունեցած նշանակությունից և հաշվի առնելով «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի զարգացումները՝ Վրաստանի ու ԵՄ-ի համատեղ նպատակը կայանում է այդ համաձայնագիրը հնարավորինս շուտ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերը, ստորագրելում: Ներկա դրությամբ մենք գտնվում ենք բավական պատասխանատու փուլում՝ մինչև այդ համաձայնագրի լիովին ուժի մեջ մտնելը»: