Ջեյմս Ուորլիքն Անկարա է մեկնել երկուշաբթի:
Այս մասին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը:
Մաքսային անցակետում պայթեցվել է պայթուցիկով լի մի ավտոմեքենա:
Վարդան Պետրոսյանի գործը քննելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը: Ինչպես հայտնեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քրեական գործը կքննվի Աբովյանի նստավայրում: Նշենք, որ փետրվարի 18-ին վերահսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել էր դատարան:
Մունն ընդգծվել է, որ ԿԱՀ ուղարկվելիք նոր զորամիավորումը պետք է լինի բավական շարժուն:
Որոշումը ենթադրում է հրադադարի հաստատում, ներքին զորքերի վերադարձ տեղակայման վայրեր, ինչպես նաեւ արգելվում է զենքի կիրառումը:
«Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացնեմ, որից հետո նոր նիստ կնշանակվի: Դա կլինի մոտ 25 օր հետո»,-ասել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Գր.Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Չ.-ը (1982թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 571 տուժած, որոնցից 363 –ը հոսպիտալացվել է:
Ազգային վիճակագրական ծառայությունը պնդում է, թե այս տարվա հունվարին 2013 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 10.5%-ով, թեև 2014-ի հունվարը 2013-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է նվազում՝ 17.5%:
Ձիթապտղի բուսայուղը համարվում է դիետիկ ու առողջարար: Ամբողջ գաղտնիքը ճարպերի քիմիական կառուցվածքն է. բուսական յուղերը կենդանական ճարպից տարբերվում են նրանով, որ չհագեցած են, այսինքն` կազմված են չհագեցած ածխածնի երկար շղթայից, ի տարբերություն կենդանական բնույթի հագեցած ճարպաթթուներից:
Ռուսաստանը` չգիտեմ, բայց Պուտինն Ուկրաինային չի ների: Չի ների` անկախ դեպքերի ընթացքից: Հանաք բան չէր: Մարդը որոշել էր աշխարհի ու սեփական ժողովրդի համար տոն կազմակերպել` ձմեռային օլիմպիադայի տեսքով:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց դիմել են նաև քաղաքացիներ, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր ունեն, սակայն տուգանվել են. այդ դեպքը, ըստ Է. Հովհաննիսյանի, ամենահեշտ և արագ լուծվող հարցերից մեկն է. «Այդ մարդիկ դիմում են գրում, կցում են այդ պայմանագրի պատճենը, և այդ հարցը լուծվում է»:
Բրիտանացի պատգամավորների մոտ այդ հանդիպումների արդյունքում մեծ հավանականությամբ տպավորություն է ստեղծվել, որ առնվազն Մաքսային Միությանը միանալու հարցում Հայաստանի իշխանությունների և խորհրդարանում ներկայացված հիմնական ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերի միջև համերաշխություն է տիրում:
Ժամը 10:00-ին կանչ արձանագրվեց Հրշեջ ծառայությունում, իսկ 5 րոպե անց մեկը մյուսի ետևից սկսեցին անջատվել կայանի շահագործումն ու անվտանգությունն ապահովող համակարգերը: Եվս հաշված րոպեներ, և խզվեց կապը միացյալ էներգահամակարգի հետ: Սրահները թաղվեցին ծխի ու մթության մեջ:
Հայերն ընդհանրապես ավելի աշխույժ են, քան չինացիները: Մենք, եթե աշխատում ենք, զբաղված ենք միայն մեր աշխատանքով, այսինքն` կատակել, աշխատանքից դուրս ուրիշ բաներով զբաղվել չկա: Չինացիները հայերի համեմատությամբ շատ աշխատասեր են ու պատասխանատու: Նրանք ավելի նվիրված են իրենց գործին:
Եվրամիության խորհուրդն արտգործնախարարների մակարդակով քաղաքական որոշում է կայացրել Ուկրաինայում բռնություններին մասնակցություն ունեցածների նկտամամբ հասցեական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ:
Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն ու երգիչ, կոմպոզիտոր Մարտ Բաբայանը նկարահանել են «Люби» երգի տեսահոլովակը: Երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է:
Քանի որ վերջին ժամանակներս ակտիվացել են մեկնաբանությունները կենսաթոշակային պայքարի և ընդհանրապես քաղաքացիական նախաձեռնությունների ձեռքբերումների, հետագա քայլերի և անելիքների մասին, անհրաժեշտ է հասարակությանը զերծ պահել ապատեղեկատվությունից:
Կարելի էր քաղաքական որոշում ընդունել ու գյուղացուց փողը ստիպողաբար չվերցնել: Ի՞նչ խնդիր կա: Ես զարմանում եմ, որ ԳՆ-ն գյուղացու կողքին չի կանգնում, մինչդեռ ինքը պետք է համոզվեր, որ սերմն իրոք վատն էր: Շատերն այն պարզապես խոտի տակ են քաղել:
Ըստ УНИАН գործակալության հրապարակած ցուցակի` Հարությունյանը մոտավորապես 50 տարեկան էր:
Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ:
Սյունիքի Գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի վարպետը փետրվարի 19-ին Կապանի Մինաս Պապյան փողոցում գտնվող ձորակն է մտել՝ գազատարի փականը ստուգելու եւ սարսափահար է եղել։
Տուսկը նշել է, որ Եվրամիության ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում Յանուկովիչը արտահերթ ընտրությունների անցկացման պատրաստակամություն է հայտնել:
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացին այլևս որևէ պատասխանատու մարմնի դիմելու փոխարեն` դիմում է լրատվամիջոցներին՝ արդեն սպառած լինելով այս կառույցից այն կառույց ուղարկվելու համբերությունն ու մարդկային ռեսուրսները:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր`AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:
«ԱՄՆ-ն կսառեցնի ցույցերի ճնշմանը մասնակցություն ունեցածների հաշիվները: Փաստաթուղթն սպասում է Օբամայի ստորագրմանը»:
Փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին
Կարծես թե, սեպտեմբերի 3-ի հայտարարության և Պուտինի ճնշումների միջև անմիջական կապ կա, որովհետև այդ հայտարարությունը եղավ Պուտինի և Սարգսյանի զրույցից անմիջապես հետո: Այլ մեկնաբանություն չեմ տեսնում: