Ուկրաինայում վերջին բախումների հետևանքով զոհերի քանակը հասել է 80-ի. ՆԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաների զոհերի քանակը հասել է մինչև 80 մարդու: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն:
Նա իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ հայտարարում են, թե մի կողմից զոհվել է 13 մարդ, իսկ մյուս կողմից՝ 67 մարդ. «Ինձ համար դա բարբարոսական է հնչում, քանի որ մենք սպանել ենք մեր 80 քաղաքացու»:
Սրանից առաջ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել էր 77 զոհի ու 577 տուժածի մասին: Զախարչենկոյի խոսքերով՝ մարդիկ խուճապի մեջ են և չեն կարողանում կանչել ոստիկանություն: