Բաժիններ՝

Յանուկովիչը նախաձեռնում է նախագահական արտահերթ ընտրություններ. պաշտոնական հայտարարություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախաձեռնում է վաղաժամ նախագահական ընտրություններ: Այս մասին նշված է այսօր նրա տարածած հայտարարությունում: Հայտարարության տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Բացի այդ, նախագահը նախաձեռնել է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելը, որը լիազորությունների վերաբաշխում է կատարում հօգուտ խորհրդարանական հանրապետության: Յանուկովիչը կոչ է արել ձևավորել նոր կառավարություն, որը կվայելի ազգային վստահություն:

Իր այս հայտարարությամբ Յանուկովիչը փաստացիորեն պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ընդդիմության, ԵՄ-ի ու ՌԴ-ի դեսպանների հետ բանակցություններում ձեռք բերված կետերը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռեգիոնների կուսակցությունը հայտարարել էր, որ Յանուկովիչը մտադիր է արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս