
Ռուսական ավիահսկան վերադառնում է Վրաստան

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի օդանավակայանը վերահսկող վրացական «Թավ-Ջորջիա» և ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունների միջև անցկացված բանակցությունները պսակվել են հաջողությամբ: Ռուսական ավիահսկան Վրաստանում իր գործունեությունը կվերսկսի ապրիլին:
Ենթադրվում է, որ չվերթներն իրականացվելու են ամեն օր: Ռուսական ավիաընկերությունները չվերթներն իրականացնելու է Airbus A 320 օդանավերով: Տոմսերի գնի արժեքը դեռ հայտնի չէ: «Աէրոֆլոտը» Վրաստանի ուղղությամբ իր չվերթները կասեցրել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: