Անժառանգ, հաշմանդամը կինը վիրահատության կարիք ունի
asparez.am-ը գրում է. Մասնագիտությամբ մանկավարժ, իսկ հոգով արհեստավոր է Ջուլիետա Բաբայանը: Երկար տարիներ է, նա օրվա հացի փողը վաստակելու համար տնային պայմաններում կար է անում: Մեկ սենյականոց բնակարանը, որտեղ տեղակայված է տիկին Ջուլիետայի համեստ արտադրամասը, իրեն չի պատկանում, վարձակալել է: «Կար ու ձեւը սիրողական զբաղմունք է, բայց տարիների ընթացքում այնքան եմ հմտացել, որ առանց կարի ու իմ հավատարիմ հաճախորդների, դժվար եմ պատկերացնում կյանքս»,-ասում է տիկին Ջուլիետան:
Սեփական բնակարանը տարիներ առաջ վաճառել է եւ լավ կյանքի փնտրտուքների ճանապարհը նրան Երեւան է տարել, սակայն իր պատկերացրածով չի ստացվել ու ստիպված նորից վերադարձել է Կապան: «Ոչ տուն կար, ոչ գումար, չնայած՝ ոչ մեկին չեմ մեղադրում, իմ խելքից տուժեցի»,- նեղսրտած պատմում է զրուցակիցը:
Մայրաքաղաքը, ինչպես ասում են, բոլոր առումներով նրա վրա չեկավ: Տիկին Ջուլիետան ընկել է ու ազդրային հոդերի կոտրվածք ստացել: Հիմա դժվարությամբ է տեղաշարժվում` հենակների միջոցով: Տնից հազվադեպ է դուրս գալիս, օրվա զբաղմունքը կար անելն ու հեռուստացույց դիտելն է:
Միայնակ է ապրում, հարազատներ չունի, նպաստ ու թոշակ է ստանում, երկուսը միասին հազիվ երեսուն հազար դրամ են կազմում: Աշխատանքից չի խուսափում, միայն թե, ոտք ու ձեռքը տեղը լինեն: «Ինձ լիարժեք մարդ կզգամ, երբ առանց հենակների քայլեմ, դրա համար վիրահատություն է պետք անել»,-ասում է նա:
Շարունակությունը` այստեղ