Բաժիններ՝

Կոչ նաիրիտցիներին՝ վաղը կրկին հավաքվել ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի հարցով հանձնաժողով ստեղծելու օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին գործարանի աշխատակիցներն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ակտիվիստները: Քննարկումից հետո ակցիայի մասնակիցներին իրավճակը պարզաբանեցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Քննարկված հարցի մեջ հիմնական առաջին խնդիրը «Նաիրիտի» ճակատագրի հարցն է»,- ասաց Ա.Մինասյանը՝ նշելով, որ քաղաքական մեծամասնությունն, ի վերջո, համաձայնել է, որ գործարանի հարցը պետք է ուսումնասիրության առարկա լինի և մինչև աշուն կանդրադառնա այդ հարցին: Ամեն դեպքում, Ա.Մինասյանը կոչ արեց նաիրիտցիներին՝ վաղը ժամը 12:00-ին կրկին հավաքվել ԱԺ մոտ, որպեսզի հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկության ժամանակ հասարակական ճնշում գործադրեն ԱԺ մեծամասնության վրա, որ հարցը միշտ լինի օրակարգում:

Լ.Զուրաբյանը կոչ արեց միասնության. «Ի դեմս կառավարության և իշխանության գործ ունենք գողերի, ավազակների հետ, որոնք զբաղված են պետական գույքը իրենցով անելու և հարստություն դիզելու համար իշխանության լծակներն օգտագործելու գործով: Դրա դեմն առնելու միակ ձևը այս բողոքներն են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս