
Բելառուսը Առինջում հող կգնի. «Փաստինֆո»

Բելառուսի Հանրապետությունը մտադիր է գնել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Բաղրամյան փողոց 9 և 9/1 հասցեում գտնվող հողամասերը: Այդ առաջարկով Բելառուսն արդեն դիմել է ՀՀ ԱԳՆ: Ըստ «Փաստինֆոյի»՝ Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի հարցին դրական լուծում տալու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծից պարզ է դառնում, որ գործարքի առարկա հողամասի մակերեսը 0,1624հա է: Հողամասի գնման նպատակը, ինչպես նշված է նախագծում, դեսպանության տեղակայումն է, իսկ գնի մասին նախագիծը լռում է: Ի դեպ, բելառուսական կողմը տեղեկացրել է, որ համաձայն Բելառուսի Հանրապետության հողային օրենսգրքի՝ Հայաստանի Հանրապետությունն էլ իրավունք ունի նույն պայմաններով հողամաս ձեռ բերել իրենց երկրի տարածքում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: