Հազրեվարդ. բուրավետ համեմունքի բացառիկ բուժիչ հատկությունները

Բուժիչ նամակներ
Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող մշտադալար, մինչև 1 մ բարձրությամբ թփանման բույս է։ Տերևները նստադիր, հակադիր են, տերևաթիթեղը երկարավուն-գծային է, ամբողջաեզր, կաշվեպատ, վերևի կողմում` վառ կանաչ, իսկ ցածրից պատված է սպիտակավուն խավով։

Ծաղկաբույլը մինչև 10 ծաղիկ պարունակող գագաթային ողկույզ է, ծաղկման շրջանը երկարատև է։ Պտուղն ընկուզիկ է։

Ըստ ավանդազրույցի` Մարիամ Աստվածածինը դնում է բարուրած որդուն սպիտակ ծաղկած խիտ թփի ստվերում և գնում դեպի գետը, մինչև նրա վերադառնալը ծաղիկների գույնը փոխվում է կապույտի։ Նման գույն ունեն նաև վուշի և տերեփուկի ծաղիկները։
Ոչ մի բույս այդչափ հայտնի և կիրառելի չի եղել անտիկ դարաշրջանում և միջնադարում, որքան հազրեվարդը։
Ըստ առասպելների` Օլիմպոսի աստվածները մազերը զարդարել են հազրեվարդի ճյուղերով։

rosemaryshutterstock_9004990_000

Կարդացեք նաև

Լատիներեն Rosmarinus=ծովի ալիքի փրփուր, անգլերեն` Rosemary=Մարիամի ծաղիկ։
Քրիստոնեական մշակույթում հազրեվարդը հավերժության, ճշմարտության, իմաստության, հավատարիմ սիրո խորհրդանիշ է։
Բոլոր ժամանակներում համարվել է, որ հազրեվարդն աստվածներին արժանի բույս է։
Պյութագորասի աշակերտները կրել են հազրեվարդից հյուսված պսակներ։ Մեծ իմաստասերը ոչ մի գրավոր աշխատություն չի թողել, իսկ հազրեվարդն ամրապնդում է հիշողությունը։ Բույսի նման հատկության մասին հազարամյակներ անց գրել է Շեքսպիրը. «Այս փարթամ բույսը դիմավորում է հյուրերին քաղաքի դարպասների մոտ։ Մոտակայքում երևաց Օֆելյան և դիմեց եղբորը.

– Սա ռոզմարին է` այն հիշողության համար է, վերցրու և հիշիր»։
Հազրեվարդը մաքրում է արյունը, ըստ Դիոսկորիդիսի` ունի մարմինը ջերմացնող հատկություն, օգտակար է սեռական խանգարումների դեպքում` ուժեղացնում է փոխադարձ սիրո զգացումը։

Բժիշկները կարծում են, որ հազրեվարդը վերականգնում է նույնիսկ ծանր վիրահատության ենթարկված հիվանդի ուժերը։

Նյարդային խանգարում, անուժականություն. 300 գ թարմ (200 գ չոր) տերևը 10 ժամ թրմեք 3 լ եռջրի մեջ, տաք տեղում։ Առավոտյան թուրմը քամեք, լցրեք լոգանքի (38-40 C) ջրի մեջ։

Հազրեվարդն ունի արտահայտված հակաբորբոքային և հականեխիչ հատկություն. Հնում այն դրել են գրքերի և շորեղենի պահարանների մեջ, ծխել են (ուրցի հետ) եկեղեցիներում և այլ մարդաշատ վայրերում։

Համարվել է, որ բույսը վանում է չարքերը, բարձրացնում է տրամադրությունը, երջանկություն և հավերժ երիտասարդություն է պարգևում։ Անգլիացիները կախել են ճյուղերը դռան վերևը, իսկ Ուէլսում այսօր էլ համոզված են, որ հազրեվարդի բնափայտից պատրաստված գդալը բարձրացնում է ուտեստների օգտակարությունը։
Հազրեվարդը շատ հարգի է ժամանակակից Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայում, մշակվում է Ղրիմում և Վրաստանում` որպես համեմունք և արժեքավոր եթերային յուղ ստանալու նպատակով։

Մեր հարևանները լայնորեն օգտագործում են այն որպես համեմունք` հատկապես սացիվիի մեջ։

Հեռվից հազրեվարդը նման է փշատերև բույսի, և իրոք տրորելիս արձակած բուրմունքը հիշեցնում է սոճին, գիհին, եղևնին, և այլն։

rosemary1

Բույսի էներգետիկան հանում է հոգնածությունը, վախի և տագնապի զգացումը (հատկապես երեխաների մոտ), հանգստացնում է անհավասարակշռված, հիստերիկ մարդկանց։

Հազրեվարդի չոր տերևներից պատրաստում են թեյ. 1 ճ/գ հումքը լցրեք 300 մլ ջրի մեջ, եփեք մինչև եռալը, թրմեք։ Խմեք 50-ական մլ` օրը 5-6 անգամ, վերջինը` քնելուց 2-3 ժամ առաջ։

Թեյը կարգավորում է արյան շրջանառությունը, նպաստում ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում խմել այտուցվածության, փքվածության, մարսողության խանգարման, գազերի կուտակման դեպքում։
Գլխացավ. 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, դրեք թրջոց։
Հերպես. Հազրեվարդի այդ բացառիկ հատկությունը կայանում է նրանում, որ եթերային յուղը և վերգետնյա մասից ստացված պատրաստուկներն ի զորու են ճնշել հերպեսի վարակը։

Հազրեվարդը և գինին լավացնում են տեսողությունը և ամրացնում փոխադարձ սերը.

  • Տեսողությունը պայծառացնող. Հավաքեք տերևը և ծաղիկը, մանրացրեք։ 50 գ հումքը 48 ժամ թրմեք չոր սպիտակ գինու մեջ, մութ տեղում, քամելու անհրաժեշտություն չկա։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
  • Սիրո բալասան. 20 գ չոր հումքը 5 օր թրմեք 700 մլ կարմիր գինու մեջ։ Խմեք 25-ական մլ` օրը 2 անգամ, ուտելու ժամանակ։

Ոգեթուրմ

  • 50 գ չոր հումքը 10 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում, պարբերաբար թափահարեք տարան, քամեք, զտեք քառատակ ծալած թանզիֆով։

Հիպոտոնիա. 150 մլ եռջրում լուծեք 45 կաթիլ ոգեթուրմ։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 1 թ/գ մեղրի հետ։ Շարունակեք 15 օր, կրկնեք 10 օրից։
Ռևմատիզմ, հոդատապ. Ներմերսեք ոգեթուրմը ցավոտ մասերին։
Կոպերի այտուցվածություն. 1 թ/գ հազրեվարդի չոր տերևը 1 ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ, դրեք թրջոց։
Նոր առաջացող կնճիռներ. Խառնեք հավասար քանակի երիցուկի և վաղենակի ծաղիկներ, դաղձի և հազրեվարդի տերևներ։ 60 գ հումքը 15 օր թրմեք 700 մլ չոր սպիտակ գինու մեջ, քամեք։ Մաքրեք դեմքը ոգեթուրմով և մշակեք ճարպոտ մաշկի խնամքի համար նախատեսված քսուքով։
Թեփի դեմ. 2 ճ/գ խոտը լցրեք եռջրի մեջ, 2-3 րոպե եփեք, 10-15 րոպե թրմեք, քամեք։ Մաքուր լվացած մազերը ցայեք եփուկով։
Մազաթափություն. Սոֆորա ճապոնականի պատիճը մանրացրեք, խառնեք հազրեվարդի չոր խոտի հետ (1։1), 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք և զտեք։ Ներմերսեք գլխամաշկին և քսեք մազերին։

Հազրեվարդի եթերային յուղը կիրառվում է մոտ 40 հիվանդությունների բուժման համար, սակայն, կախված կլիմայական պայմաններից` բաղադրությունը և ազդեցության չափը կարող են փոփոխվել։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Հեպատիտ, խոլեցիստիտ. 2-ական կաթիլ վարդի, հազրեվարդի, եղեսպակի յուղերը լուծեք 20 մլ բուսայուղի մեջ, կատարեք մերսում լյարդի շրջանում` ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Գիրություն. 36-38 C ջերմաստիճանի լոգանքի ջրի մեջ լուծեք 1 ճ/գ ծովի աղ, 4-ական կաթիլ` նարնջի և կիտրոնի, 2 կաթիլ հազրեվարդի եթերային յուղեր։ Կատարեք 15 լոգանք` 10-15 րոպե տևողությամբ, օրը մեջ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս