Անօթևան, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկը 25 տարի է՝ սպասում է բնակարանային փոխհատուցման (տեսանյութ)
Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:
Ավելին, վիրավոր ազատամարտիկի տնակի տարածքը դեռ վեց տարի առաջ, առանց իր գիտության օտարվել է Գյումրու նախկին քաղաքապետի կողմից: Տնակը և հատկապես կտուրի մասը շարքից դուրս են եկել: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը զինվորական հաշմանդամության թոշակն է, որը բավարարում է միայն դեղորայք ձեռք բերելուն: Գյումրեցի անօթևան ազատամարտիկի բնակարանային խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: