
Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է կանխամտածված սպանության մեջ: Կիեւի դատարանը նախկին նախագահին ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացրել, հաղորդում է УНИАН գործակալությունը:
«Կարող եմ հաղորդել, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՔՕ 115 հոդվածով` կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքերում»,-լրագրողներին ասել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին: