Աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները
karabakh-open.info-ն գրում է. 2013թ. 36-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը։ 2013 թվականին գրանցվել է նման 80 դեպք։ Այս մասին օրերս տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։
Շարունակելով թեման՝ նա նշել է, որ 27-ով ավելացել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի պահելու դեպքերը: Աճը հիմնականում արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում՝ 17, Ասկերանի շրջանում՝ 5, Մարտակերտի շրջանում՝ 4, Մարտունու շրջանում՝ 7 դեպքով:
7-ով ավելացել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի պահման դեպքերը, որից 5-ը՝ Ստեփանակերտում, 1-ական Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում: