Եղանակը հանրապետությունում. Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև:
Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.30C