Բաժիններ՝

Հարցում Երևանի փողոցներում. Մարդիկ թանկացումներ են նկատում բոլոր ոլորտներում (տեսանյութ)

Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ թանկացումներ են լինելու Հայաստանում: «Մեդիալաբ»-ը գրում է, որ չնայած Գյուղատնտեսության նախարարության մասնագետներն առաջիկայում Հայաստանում կաթնամթերքի գների թանկացում են կանխատեսում՝ պայմանավորվելով համաշխարհային շուկայի «զարգացումներով», սակայն տնտեսագետները հակառակն են փաստում. վերջին ամիսներին միջազգային շուկայում կաթի փոշու ու կաթնամթերքի գների նվազում է նկատվում:

«Համաշխարհային շուկայում կաթի փոշին թանկացել է նախորդ տարվա առաջին կեսին միայն, իսկ տարեվերջին թանկացում չի եղել»,- «Մեդիալաբին» ասել է տնտեսագետ Սամվել Ավագյանը:

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն էլ նշել է, որ կենդանական ծագման կարագի եւ կաթի փոշու գները վերջին 9-10 ամիսներին համաշխարհային շուկայում թանկացել են: Դրանով պայմանավորված՝ Հայաստանում կարող է թանկացում լինել:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե իրենք դեռ աշխատանքներ են ծավալում ապրանքատեսակների ցանկը հստակեցնելու համար: Նրա պնդմամբ՝ Մաքսային միություն մտնելու դեպքում երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոչ բոլոր ապրանքները կթանկանան, քանի որ ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոփոխվելու:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով Կառավարության խոստումների և գործունեության խիստ հակասությունները, շատերն արժանահավատ չեն համարում Կառավարության ներկայացուցչի այս հավաստիացումները: «Ես չեմ բացառում թանկացումներ, բայց ընդհանուր թանկացումները 1.5 տոկոսից ավելի չենք կանխատեսում»,- ասել է նախարարն ու ավելացրել, թե բանակցությունների արդյունքում Հայաստանը հույս ունի արտոնություններ ստանալ որոշ ապրանքատեսակների մասով, և որոշ մասով չեն ավելանալու մաքսատուրքերը, բայց դա այն դեպքում, եթե կարողանան  հասնել փոխադարձ համաձայնության:

«Բազմաթիվ թվեր կան, թե քանի ապրանքախմբով ենք դիմելու Մաքսային միություն, մենք տարբեր թվեր ունենք, աշխատում ենք հիմնական գործարարների հետ: Այս ցանկը փոփոխական ցանկ է, և մենք ամեն օր ստանում ենք տարբեր առաջարկություններ: Ես հուսով եմ, որ վաղը մենք ցանկը կուղարկենք ՄՄ, որպեսզի սկսենք բանակցությունները»,- ասել էր Ավանեսյանը:

168.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե որքանո՞վ են նկատելի թանկացումները: Նկատենք, որ մեզ հետ զրույցում գրեթե բոլորը բողոքում էին, որ ամեն ինչ շատ է թանկացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս