Որքանով է վտանգավոր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող սննդամթերքը

Օրերս համացանցում հայտնվել էր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքների և ԳՄՕ մթերքներ արտադրողների ցանկը: Ցանկում ընդգրկված էին մթերքներ, որոնք մենք բոլորս առօրյայում հաճախ ենք օգտագործում: Կային նաև մթերքներ, որոնցից օգտվում են հիմնականում երեխաները:

Ըստ համացանցում տարածված նյութերի՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանիները, որոնց կերակրացանկում ներառված է գենետիկորեն մոդիֆիկացված մթերք (հիմնականում՝ եգիպտացորեն և սոյա), ավելի արագ են ծերանում, ցածր դիմադրողականություն ունեն և չեն կարող հղիանալ և առողջ ձագեր ունենալ: Այդպիսի կերակրացանկով հիմնականում առնետներն են տկար ձագեր ունենում, որոնց մահացության աստիճանն անհավանական բարձր է:

ԳՄՕ պարունակող արտադրանքներն արտաքնապես ոչնչով չեն տարբերվում նորմալներից, ավելի գրավիչ տեսք ունեն: Համային հատկանիշներով նույնպես էական տարբերություններ չկան: Սակայն գենետիկական մակարդակում գոյություն ունի մեկ ծանրակշիռ տարբերություն: ԳՄՕ-ների քրոմոսոմները իրենց մեջ կրում են ուրիշ բույսերի և կենդանիների վնասակար մասնիկներ և` ոչ միայն:

ԳՄՕ սննդամթերքը մարդկանց օրգանիզմում անդառնալի փոփոխությունների է հանգեցնում, առաջացնում է վտանգավոր ալերգիաներ, սննդային թունավորումներ, մուտացիաներ, դիմադրողականություն` հակաբիոտիկների դեմ, և այլն: Համացանցում տարածվել էր ԳՄՕ մթերքներ արտադրողների սև ցուցակը (ըստ Greenpeace-ի), որի մեջ ներառված էին հետևյալ ապրանքատեսակները. Hersheyգs Cadbury Fruit & Nut շոկոլադե քաղցրավենիք, Mars M&M, Snickers, Twix, Milky Way, Cadbury շոկոլադ և կակաո, Ferrero, Nestle շոկոլադ, շոկոլադե ըմպելիք Nestle Nesquik, Coca-Cola, Sprite, Fanta, «Фруктайм», Pepci-Co Pepsi, 7-Up, Fiesta, Kelloggգs չոր նախաճաշեր, Knorr սոուսներ, թեյ Lipton, համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Hellmanգs, համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Heinz, Nestle մանկական սնունդ, Hipp, Abbot Labs Similac, յոգուրտներ, կեֆիր, պանիր, մանկական սնունդ Denon, արագ սննդի ռեստորանների ցանց McDonaldգs, կետչուպներ, Foods պրոդուկտներ, որոնց պատրաստման տեխնոլոգիայի մեջ օգտագործվում է ԳՄՕ, պրոդուկտներ «Бондюэль» (Հունգարիա)՝ ոլոռ, եգիպտացորեն, կանաչ ոլոռ, ՓԲԸ «Микояновский мясокомбинат» (ք. Մոսկվա)` պաշտետներ, աղացած միս, ԲԲԸ «Лианозовский молочный комбинат» (ք. Մոսկվա)` յոգուրտներ, «Чудо-молоко», «Чудо-шоколад», ՍՊԸ «Кампина» (Մոսկովյան շրջան)` յոգուրտներ, մանկական սնունդ, ՍՊԸ «Фрито» (Մոսկվ. շրջան.) «Lays» չիպսեր, ՍՊԸ «Эрманн» (Մոսկվ. շրջան.)` յոգուրտներ, ՍՊԸ «Юнилевер СНГ» (ք. Տուլա)` մայոնեզ «Calve», Գործարան «Большевик» (ք. Մոսկվա)` թխվածքաբլիթ «Юбилейное», «Nestle» (Շվեյցարիա, Ֆինլանդիա)` չոր կաթնային խառնուրդ «Nestogen»։

Կարդացեք նաև

Greenpeace-ի 2011թ. տվյալներով` ԳՄՕ-ապրանքներ արտադրող ընկերությունների սև ցուցակը հետևյալն է.

Unilever: Lipton (թեյ), Brooke Bond (թեյ), «Беседа» (թեյ), Calve (մայոնեզ, կետչուպ), Rama (կարագ), «Пышка» (մարգարին), Knorr (համեմունքներ), Nestle: Nescafe (սուրճ և կաթ), Maggi (ապուրներ, մայոնեզ), Nestle (շոկոլադ), Nestea (թեյ), Neseiulk (կակաո), Kellogգs: Corn Flakes (եգիպտացորենի փաթիլներ), Rice Krispies (եգիպտացորենի փաթիլներ), Smacks (եգիպտացորենի փաթիլներ), Froot Loops (գունավոր եգիպտացորենի փաթիլներ), Chocolate Chip (շոկոլադե չիպսեր), Pop Tarts (լցոնված թխվածքաբլիթներ), Honey Crunch Corn Flakes (եգիպտացորենի փաթիլներ), Hersheyգs: Toblerone (բոլոր տեսակի շոկոլադները), Mini Kisses (կոնֆետներ), Kit-Kat (շոկոլադե քաղցրավենիք), Kisses (կոնֆետներ), Semi-Sweet Baking Chips (թխվածքաբլիթ), Special Dark (դառը շոկոլադ), Milk Chocolate (կաթնային շոկոլադ), Mars: M&MգS, Snickers, Milky Way, Twix, Nestle, Milk Chocolate Nestle (շոկոլադ), Nesquik (շոկոլադե ըմպելիք), Cadbury (Cadbury/Hersheyգs), Fruit & Nut, Heinz: Ketchup (regular & no salt) (կետչուպ), Chili Sauce (Սուոս Չիլի), Heinz 57 Steak Sauce (սոուս մսի համար), Coca-Cola: Coca Cola, Sprite, Charry Cola, Minute Maid Orange, PepsiCo: Pepsi, Pepsi Cherry, Mountain Dew, Frito-Lay / PepsiCo: (ԳՄ-բաղադրամասերը կարող են պարունակվել նույնիսկ ձեթի և մյուս բաղադրամասերի մեջ), Lays Potato Chips, Cheetos, Cadbury / Schweppes: 7-Up, Dr. Pepper, Pringles Procter&Gamble: Pringles (չիպսեր):

Չնայած ՀՀ առողջապահության նախարարության մասնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ ԳՄՕ-ների բացասական կամ դրական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռ վերջնականապես պարզված չէ, այնուամենայնիվ, համացանցը լի է դրանց բացասական ազդեցության մասին տեղեկություններով: Այսպես, տարբեր կայքերում կարելի է կարդալ այն մասին, որ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների հետևանքով տեղի է ունենում լորձաթաղանթի քայքայում, օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, դրանց հետևանքով կարող են առաջանալ օնկոլոգիական տարբեր հիվանդություններ:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթացել է ցանկին, և այնտեղ «ոչ մի պաշտոնական բան չկա»:

«Դրանք այն ապրանքատեսակներն են, որ ամբողջ աշխարհում վաճառվում են, և որոնք խոշորագույն կազմակերպություններ են ներկայացնում, և եթե նման ինչ-որ բան լինի, ինձ թվում է՝ պաշտոնական հայտարարություն կլինի»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարը: Նրա խոսքով՝

Հայաստանում արգելված չէ գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների վաճառքը, սակայն կա պահանջ. եթե ԳՄՕ-ների քանակը գերազանցում է 0.9 տոկոսը, ապա դրա մասին տեսանելի վայրում պետք է մակնշում լինի: Նա նշեց նաև, որ եթե ապրանքների ներմուծման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթղթերը թերի են լինում, կատարվում է նմուշառում և պահանջվում է փորձաքննություն:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության մասնագետ Մարգարիտա Բաբայանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ այսօր չկա հստակ մոտեցում՝ արդյոք դրանք մարդու օրգանիզմի վրա բացասակա՞ն, թե՞ դրական ազդեցություն են թողնում. «Գիտնականները բաժանվել են երկու խմբի. մի խումբ գիտնականներ ընդունում են, որ ԳՄՕ-ները բացասական ազդեցություն չեն թողնում մարդու օրգանիզմի վրա, իսկ մի խումբ անկախ գիտնականներ գտնում են, որ դրանք, այնուամենայնիվ, ինչ-որ տոկոսով են մարդու վրա թողնում բացասական ազդեցություն»:

Նրա խոսքով՝ որոշ գիտնականներ լաբորատոր պայմաններում հետազոտություններ են արել մկների վրա և պարզել, որ ԳՄՕ-ների հետևանքով նրանց մոտ որոշակի երևույթներ են առաջացել. «Իրենք լաբորատոր պայմաններում հետազոտություններ են արել մկների վրա: Արդյունքում արձանագրվել է, որ, երբ մկներին կերակրել են ԳՄՕ պարունակող սննդամթերքով, մկների մոտ առաջացել են ներքին օրգանների հիվանդությունների զարգացում, մազակալում բերանի խոռոչում, առաջացել են տարբեր ուռուցքներ, իմունային համակարգի խանգարումներ:

Այդ գիտնականները գտնում են, որ դա հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա»: Մեզ հետ զրույցում Մարգարիտա Բաբայանն ասաց, որ ընդամենը 20 տարի է անցել, ինչ սննդում սկսել են ԳՄՕ-ներ օգտագործվել, բայց դեռ բավական ժամանակ է պետք՝ 30-50 տարի, որպեսզի երևան դրա բացասական հետևանքները մարդու օրգանիզմի վրա:

Մ. Բաբայանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, օրինակ, առայժմ ձեռնպահ է մնում ասել՝ արդյոք դրանց ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական:

«Եթե մկների վրա փորձեր արել են, և որոշ փոփոխություններ են եղել, համենայն դեպս, եվրոպական որոշ երկրներ, նույն Ռուսաստանը, մերոնք խուսափում են ԳՄՕ-ի օգտագործումից: Մեծերի վրա կարող է այդքան չզգացվել, որքան երեխաների վրա: Դրա համար երեխաների սննդի արտադրության մեջ արգելվում է օգտագործել ԳՄՕ: Դա արվում է այն պատճառով, որ ինչ էլ ուզում է լինի՝ դա կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ: Երեխան ամեն ինչը շուտ է ընկալում, և հետագայում կարող է և ինչ-որ հիվանդություններ առաջանան: Նույնն էլ կարելի է ասել օնկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ: Եթե մկների օրգանիզմը մուտացիայի է ենթարկվում, ապա չի բացառվում, որ մարդու օրգանիզմը ևս հետագայում կարող է մուտացիայի ենթարկվել»:

Մարգարիտա Բաբայանն ասաց, որ, եթե որևէ սննդամթերք իր մեջ պարունակում է ԳՄՕ, ապա դրա մասին նրա փաթեթավորման վրա մակնշվում է. «Ընդունված է, որ 0.9 տոկոս ԳՄՕ-ի քանակը սննդամթերքում անվտանգ է: Բոլոր երկրներն էլ այդպես են ընդունում: Դրա համար պետք է անպայման մակնշմանը նայել, որ նշված լինի՝ արդյոք տվյալ սննդամթերքը պարունակո՞ւմ է ԳՄՕ, թե՞ ոչ:

Եթե պարունակում է, ապա բարձր չպետք է լինի 0.9 տոկոսից: Հայաստանում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը դա կանոնակարգում է որոշ չափով: Ոչ բոլոր, բայց որոշակի հարցեր կանոնակարգում է»: Համաձայն այդ օրենքի՝ գենետիկորեն ձևափոխված մթերքներ են որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը, կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը, սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի և/կամ կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի և/կամ դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը:

Օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի նաև «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը (ԳՁՍ), եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է:

Նշենք, որ նախորդ տարի ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում էր, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությամբ Հայաստանում կարող են զբաղվել իրավաբանական և ֆիզիկական անձինք, նախատեսվում էր նաև, որ այդ անձինք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի գործածությամբ կարող են զբաղվել լիցենզիա և թույլտվություն ստանալուց հետո:

Ըստ այդ նախագծի՝ մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության անվտանգությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր նախատեսվող գործընթացի համար իրականացվում է ռիսկի գնահատման փորձաքննություն: Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ նախագիծը դեռ չի ընդունվել, սակայն դրա ընդունումը դրական ազդեցություն կունենա:

Մ. Բաբայանը խորհուրդ տվեց մշտապես ուշադրություն դարձնել մակնշմանը՝ արդյո՞ք գնվող սննդամթերքը պարունակում է գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ, թե՞ ոչ: Նա ևս նշեց, որ ծանոթացել է ցանկին, որտեղ թվարկված էին ԳՄՕ պարունակող մթերքները, այդ ցանկը պաշտոնական չէ, այն չի տրամադրել որևէ հեղինակավոր կազմակերպություն, և առավել հավանական է, որ այն հրապարակած լինեն ԳՄՕ-ների դեմ հանդես եկող անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս