Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդ» այլևս չկա

Այսօրվանից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այլևս կոչվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Այս մասին ՀՀ  պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ընկերության կոնտրագենտներին (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդներին), այլ կազմակերպություններին և հանրությանը տեղեկացնում է ընկերության կայքը:

Հիշեցնենք, որ ընկերության վերանվանման մասին որոշումը կայացվել էր հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ մոսկովյան գրասենյակում Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպման ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս