Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.25 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.25 դրամով կամ 0.06%-ով։
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բջջային հեռախոսն ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
IMZ ինովացիոն բժշկական կենտրոնը լավագույն բժշկական հաստատությունների համակարգողն է Գերմանիայում: IMZ միության մեջ մտնում են Գերմանիայի լավագույն և ստուգված կլինիկաները: Նշյալ կենտրոնն իր պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում բացել է 2013թ. սեպտեմբերի 30-ից:
Հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի համար դժվար է թվարկել մոտ 60 տարի առաջ կառուցված և 4 մասնաշենքից բաղկացած բժշկական կենտրոնի խնդիրները: Դրանք սկսվում են կոյուղագծերից և ավարտվում բուժսարքավորումների մաշվածությամբ:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Այս պահի դրությամբ նրանք գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ ոստիկաները որևէ իրավական հիմք չեն ներկայացնում նրանց բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստվել Վարդան Պետրոսյանի գործը քննող քննչական խմբի ղեկավար Հայկ Հակոբյանի վերաբերյալ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ուկրիանան այսուհետ Ռուսաստանից գազ կստանա 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլարով` ներկայիս 410 դոլարի փոխարեն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 44 շենքի 8-րդ բնակարանում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում:
Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնական վիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերային ժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին:
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Մոսկվայի Գոլովինսկի շրջանային դատարանը նախորդ հինգշաբթի օրը հրապարակել է 61-ամյա վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեի (Միրիկո) դատավճիռը։ Վերջինս մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով թմրանյութ պահելու մեջ և դատապարտվել 3 տարի 4 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։
«Ծեծկռտուք չի եղել, դրանք սուտ լուրեր են և զրպարտություն: Ինչ վերաբերում է Անիկ Մ-ի և Սիրանուշ Զ-ի հետ կապված միջադեպին, ապա եղել է քննարկում և անհամաձայնություն»:
Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթը: Այս տարի այն տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Նորարարության և ծրագրավորման այս յուրատեսակ միջոցառման ընթացքում մասնակից թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները (տարբեր ոլորտներում խնդիրների լուծման նորարար նախատիպերը):
Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Մեր հանդիպման ընթացքում Զաքարյանը նշեց, որ առաջիկայում՝ մարտի 31-ին, ՎՊ-ի կողմից ներկայացվելիք հաշվետվության մեջ առկա են լինելու մանրամասն վերլուծություններ պետական պաշտոնյաների պետական այցերի հաշվետվությունների վերաբերյալ:
Սանիկը` որ չարդարացրեց քավորի սպասելիքները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարեց, թե գազի պարտքի մասին գաղտնի պահելու կառավարության վերաբերմունքը ոչ այլ ինչ էր, քան արհամարհանք խորհրդարանի և հանրության նկատմամբ:
Այս մասին Օլանդը հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի (CCAF) ներակայացուցիչներ Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի ու Ալեքսիս Գովջիյանի հետ հանդիպման ժամանակ:
Դիմելով հավաքվածներին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Դուք ուզում եք ավազակապետության հետ նորմալ լեզվով խոսե՞լ… իրենք չեն հասկանա, որովհետև իրենք բանդիտներ են, ավազակներ են, իրենց պետք են մեր փողերը: Ինչքան փորձեք քաղաքական ենթադրություններ, քայլեր չանեք` չի ստացվելու»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի մեկնաբանում Հայաստան գազի ներկրման հարցով իր և Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների հակասությունը:
Նշվում է, որ այսօրվա հանդիպումն այս տարի 8-րդ հանդիպումն է Յանուկովիչի ու Պուտինի համար:
Ընդգծվում է, որ Մամեդլիի ղեկավարած կառույցը մոնիթորինգի է ենթարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ֆիքսել է բազմաթիվ խախտումներ:
Այն բոլոր հոդվածները, որոնք մենք նախանշել ենք մեր դիմումի մեջ, որոնք հակասում են Սահմանադրությանը, իսկապես այդպես են: Անկախ նրանից, որ ՍԴ-ի վրա ամենաբարձր մակադակով ճնշումներ են բանեցվում, մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն կհասկանա, որ այն, ինչ գրված է` չես ջնջելու, որոշումը մնալու է թղթի վրա: Եթե այսօր չէ, ապա վաղը, մյուս օրը որոշումը ժողովրդի դատին է արժանանալու:
Նա հորդորեց չհավատալ որևէ կեղծ խոստման, թե որևէ գործատու դեմ կգնա բիզնեսի օրենքներին և իր գրպանից տարիներ շարունակ կվճարի աշխատողների փոխարեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հույս հայտնեց, որ ՍԴ-ն որոշում կկայացնի առանց հրահանգների: «Հույս ունենաք, որ Սահմանադրական դատարանի համար որևէ մակարդակով արված մեսիջ, հրահանգ չի լինի և Սահմանադրական դատարանը կգործի հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշեց պատգամավորը:
Վաղը Բաքվում մեկնարկելու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը:
«Դուք մեզանից ուզում էիք 10.000 դոլար, բայց մենք ձեզ տվեցինք 2 միլիոն դրամ ու խոստացաք՝ գնում եմ քաղմաս՝ բողոքս հետ վերցնեմ: Բայց բողոքը հետ վերցնելու փոխարեն նորից բողոքեցիք ու 17 տարեկան երեխուն տարան գաղութ»(նկատի ունենալով Աբովյան քաղաքում գտնվող անչափահասների գաղութը):