
Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի գինը նվազեցրել է մեկ երրորդով

Ուկրաինան այսուհետ Ռուսաստանից գազ կստանա 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլարով` ներկայիս 410 դոլարի փոխարեն: Ռուսական «Գազպրոմ» եւ ուկրաինական «Նավթոգազ» ընկերություններն այսօր այդ մասին փաստաթուղթ են ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի ներկայությամբ` երկկողմ միջպետական հանձնաժողովի նիստից հետո:
«Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ընդառաջ գնալ գործընկերենրին, սակայն մեր առջեւ փոխգործակցության երկարատեւ եւ արդյունավետ սխեմայի մշակման հարց է դրված, ինչը թույլ կտա գնի մշտական քննարկումներից անեցնել ինչպես Ուկրաինա գազի մատակարարման, այնպես էլ հուսալի տարանցման պրագմատիկ հայեցակարգի»,-փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը: