Բաժիններ՝

Թուրքական ռազմական պատվիրակությունն այսօր ժամանում է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ռազմական պատվիրակությունն այսօր ժամանում է Բաքու: Վաղը Բաքվում մեկնարկելու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը:

Երկօրյա նիստի շրջանակներում պլանավորված է քննարկել երկու երկրների միջև ռազմական ու ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Թուրքական պատվիրակության կազմում ընդգրկվել են զինված ուժերի Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարության և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Գործակալության ռազմական աղբյուրները հայտնել են, որ թուրքական պատվիրակությունը գլխավորում է Գլխավոր շտաբի պլանների ու սկզբունքների մշակման կառույցների ղեկավար, գեներալ-գնդապետ Ալփարսլան Էրդողանը: Պլանավորված է, որ թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ՊՆ-ում և այլ կառույցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս