ՀՔԾ-ն շարունակում է նյութեր նախապատրաստել քննիչի վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստվել Վարդան Պետրոսյանի գործը քննող քննչական խմբի ղեկավար Հայկ Հակոբյանի վերաբերյալ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նշենք, որ, ըստ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններում հանցակազմ կա: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ քննիչ Հակոբյանը արհեստական ապացույցներ է ստեղծել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու համար:

«Վարդան Պետրոսյանը և նրա կինը պնդում են, որ քննիչն իրականում որևէ այցելություն չի արել, ի սկզբանե նրան հայտնի է եղել Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրը, պարզապես քննիչն արհետսական տեղեկանքներ է կազմել, որ իբր չգիտի՝ Վարդան Պետրոսյանը ուր է, իրեն թվացել է՝ փախուստի է դիմել, դրա համար որոշում են կայացրել իրեն ձերբակալելու»,- ասել էր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ քննիչ Հակոբյանը միտումնավոր չի հարցաքննել Վարդան Պետրոսյանին, հարցաքննել է միայն «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և տեղում գտնվող անձանց: «Միայն նրանց ցուցումքների հիման վրա նշանակել է փորձաքննություն, որպեսզի միակողմանի եզրակացություն ստանա,- նշել էր Վարդան Պետրոսյանի պաշտպանը,- Վարդան Պետրոսյանը հիմնավորում է, որ երկու անգամ էլ ցանկացել է որպես կասկածյալ, որպես մեղադրյալ ցուցմունք տալ, մի անգամ քննիչն ուղղակի խլել է գրիչն իր ձեռքից, փախել է սենյակից, չի հարցաքննել, երկրորդ անգամ եկել է՝ իմանալով, որ ես այնտեղ չեմ, ուզեցել է իբր հարցաքննի Վարդան Պետրոսյանին, ով ասել է՝ թող պաշտպանս գա՝ նոր: Գրել է, որ հրաժարվեց ցուցմունք տալուց առանց պաշտպանի, գնացել է, այնուհետև մեր ստիպելուց հետո ներկայացել է, սակայն ձևաթուղթ չի տվել, որ Վարդան Պետրոսյանը գրի իր ցուցմունքը»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն այժմ կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս