Բաժիններ՝

Վրացի «օրենքով գողը» դատապարտվեց 3 տարի 4 ամիս ազատազրկման

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Մոսկվայի Գոլովինսկի շրջանային դատարանը նախորդ հինգշաբթի օրը հրապարակել է 61-ամյա վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեի (Միրիկո) դատավճիռը։ Վերջինս մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով թմրանյութ պահելու մեջ և դատապարտվել 3 տարի 4 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։

Նախկինում մի քանի անգամ դատապարտված Գորգիձեն ձերբակալվել օր այս տարվա հուլիսին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր 4.4 գրամ հերոին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031