Վահագն Խաչատրյան. Բացահայտ, առանց ամաչելու խաբում են, Տիգրան Սարգսյանը չի ասում իրականությունը

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ նաև կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը: Նա ուսումնասիրություններ է կատարել՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է իշխանությունն ընտրել այս համակարգը, արդյոք կա՞ր մեկ այլ հնարավորություն, թե՞ ոչ:

«Գիտե՞ք ինչ եզրակացության եկա… բայց նախ առաջինը` խաբում են բոլորին, բացահայտ են խաբում, առանց ամաչելու: Ես տեսել եմ, որ Տիգրան Սարգսյանը՝ նայելով երիտասարևդների աչքերին, չի ասում իրականությունը, որ գումարները իրենց հարկավոր են ոչ թե երկար վարկեր տրամադրելու, այլ` այսօրվա խնդիրները լուծելու համար: Թոշակներն այսօր անգամ չեն կարողանում վճարել:

Նույն ինքը՝ Տիգրան Սարգսյանը, ԱԺ վերջին նիստում, բյուջեի ամփոփման ժամանակ, խոստովանեց, ասաց, որ իրենց անհրաժեշտ է լրացուցիչ 270 մլրդ: Որտեղի՞ց… այս ձևն են ընտրել: Այս իշխանությունը գումար աշխատելու այլ հնարավորություն չունի,  բիզնեսին պետք է կլպի, իհարկե, սա չի վերաբերում իրենց մենաշնորհներին, քաղաքացիներին պետք  է թալանի, մտնի նրանց գրպանները, ով մի քիչ բարձր աշխատավարձ է ստանում: Եվ իմացեք` իրենք չեն կանգնելու ինչքան էլ բարեհամբյուր, կուլտուրական, քաղաքակիրթ ձևով մոտենաք ու բացատրեք. իրենք հասկանում են միայն ուժը»,- նշեց նա:

Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ աշխարհում չկա կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի պես մեկ այլ համակարգ, ապա հավելեց, թե որքան էլ բողոքող քաղաքացիները փորձեցին բացատրել, որ համակարգը տապալվելու է, իշխանությունները չհասկացան, որովհետև ուժ չտեսան: Նա հայտարարեց, որ համակարգի ներդմումը «գողություն է, ավազակապետությանը բնորշ գործողություն է»:

Կարդացեք նաև

Դիմելով հավաքվածներին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Դուք ուզում եք ավազակապետության հետ նորմալ լեզվով խոսե՞լ… իրենք չեն հասկանա, որովհետև իրենք բանդիտներ են, ավազակներ են, իրենց պետք են մեր փողերը: Ինչքան փորձեք քաղաքական ենթադրություններ, քայլեր չանեք` չի ստացվելու»:

Նա հավելեց, որ իշխանությունների հաջորդ քայլը միտվելու է արտագաղթի աճին, ապա շեշտեց, որ արտագաղթելու փոխարեն պետք է պայքարը շարունակել և Սերժ Սարգսյանն իր թիմով պետք է գնա:

Տեսանյութեր

Լրահոս