Նախորդ դարից ժառանգած բուժսարքավորումներն ու ժամանակի պահանջները

alttv.am-ի փոխանցմամբ` Աշտարակի հիվանդանոցի ջուրը մատակարարվում է քաղաքի ընդհանուր ջրամատակարարման գրաֆիկով՝ օրական երկու անգամ, առավոտյան և երեկոյան, երկուական ժամով: Այս ընթացքում հիվանդանոցի անձնակազմը կուտակում է ողջ օրվա համար ջրի անհրաժեշտ քանակը:

Հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի համար դժվար է թվարկել մոտ 60 տարի առաջ կառուցված և 4 մասնաշենքից բաղկացած բժշկական կենտրոնի խնդիրները: Դրանք սկսվում են կոյուղագծերից և ավարտվում բուժսարքավորումների մաշվածությամբ:

Բուժսարքավորումները հիվանդանոցը ժառանգել է անցած դարից: Ըստ Հովհաննիսյանի, դրանք շատ հաճախակի փչանում են, վերանորոգում ենք ու նորից աշխատում: Օրինակ, հիվանդանոցի ռենտգեն ապարատը 50 տարեկան է: Հիվանդանոցի շենքը վերանորոգելու անհրաժեշտության մասին տնօրենը բազմիցս դիմել է պատկան մարմիններին: Առայժմ հուսադրող պատասխան չի ստացել, բայց հույսն էլ չի կորցրել, ասում է հնարավոր է հաջորդ տարի հիվանդանոցի շենքի վերանորոգումն ընդգրկվի պետական որևէ ծրագրում:
Բժշկական կենտրոնը սպասարկում է Աշտարակ քաղաքը և շրջակա 36 համայնքները՝ 67 հազար բնակչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս