Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Պաշտոնաթող դիվանագետներց մեկը նկատել է, որ Կուրցը կարող է ղեկավարել ԱԳՆ-ն, «բայց արդյոք կարող է բանակցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի կամ Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերի հետ: Դա դժվար է պատկերացանել»:
Կլիչկոն համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է միասնական թեկնածու առաջադրի: «Միայն ուժերը համախմբելով մենք հնարավորություն կունենանք դիմակայել գործող իշխանություններին»,-հայտարարել է նա:
Վաճառքն արդեն ըստ էության կայացած է, և՝ առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու, կայացած է կառավարության անդամների՝ իրար հակասող հայտարարություններով:
Բրիտանական իշխանությունները բյուջեն լցնում են հնարավոր բոլոր եղանակներով։ Նրանք անգամ պատրաստ են վաճառել մետրոն։
Ինտերնետի վերացման վտանգը կա, և այդ վտանգը դարձել է շատ իրական՝ Սնոուդենի բացահայտումներից հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյան
Նախորդ տարվա համեմատ հիփոթեքի պահանջարկն այս տարվա նոյեմբերի դրությամբ ավելացել է 36%-ով (2012 թ. նոյեմբերին տրվել է 3146 վարկ` 23.5 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով):
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր եղբոր՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ միասին նոր բիզնես է նախաձեռնել՝ մեղրի և մեղվամթերքի արտադրություն ու արտահանում:
Սեփականատերը ցանկանում է այդ ամենի համար ստանալ 50 միլիոն եվրո։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վիլլայով հետաքրքվորում է Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից մի գնորդ և չինական ներդրողների մի խումբ։
«Կարծում եմ, որ վերջին երկու ամիսներին Facebook-ի և Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի աճը պայմանավորված է Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, որը դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:
Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան, և չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան և թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։
Ոստիկանի կողմից սպայական կոչում ստանալու համար առանձնապես խոշոր չափերով կաշառքի գործով Մեսրոպ Հունանյանը սեկտեմբերի 16-ին հրապարակված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
ՈՍԿԻ` գնման գին` 14872.35 (+110.37), բացթողնման գին` 16165.6 (+119.96), ԱՐԾԱԹ` գնման գին` 237.69 (+4.45), բացթողնման գին` 258.36 (+4.84), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16489.24 (+139.86), բացթողնման գին` 17923.09 (+152.02), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8792.27 (+102.8), բացթողնման գին` 9556.82 (+111.74):
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Վանաձորի «Արցախ» պուրակում կայացած հանրահավաքի մասնակիցները դիմում են հղել ՀՀ կառավարությանը և ՀՀ Ոստիկանապետին, պահանջելով՝ դադարեցնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ուղղակի և անուղղակի պարտադրանքը:
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակացական սենյակից վերադառնալով բավարարել է միջնորդությունը և 17-ամյա տղան, ով սովորում է նույն գյուղի կրթահամալիրի 12-րդ դասարանում, կալանավորվել է:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ ամերիկյան արժույթի գինը փոփոխություն չի կրել։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ի նիստում նախատեսում է հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2014-2016 թթ.-ի ներդրումային ծրագիրը՝ 37 մլրդ 341.2 մլն դրամ ծավալով, որից 9 մլրդ 270.6 մլնը՝ 2014 թ. ընթացքում:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ իրենց փողոցում վայր է ընկել:
Ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտակայքում «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Շատ կարևոր է նշել, որ Վիլնյուսում Եվրամիության ու Հայաստանի միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: Մենք սակավ ենք անդրադառնում այս հայտարարությանը, սակայն այն շատ կարևոր է, որովհետև այս հայտարարությունում դուք կարող եք տեսնել բոլոր ձեռքբերումները, որոնք ստացվել են ԵՄ ու Հայաստանի միջև նախորդ երեք տարիների ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
«Տարվա մարդը» որոշվում է` հաշվի առնելով հեռուստաընկերության կողմից ացկացված սոցհարցումների արդյունքները:
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Իրակլի Շիխիաշվիլիի հրավերով հանդիպել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենայի:
Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երևանի և Թբիլիսիի միջև փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երևանը վստահելի գործընկեր է մեզ համար, և վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջև գործակցությունն առավել առարկայական կդառնա:
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Նա նաև ավելացրել է, որ այս հարցը չպետք է դարձնել շահարկման առարկա, քանի որ այն պետք է լուծվի «Պո ումոլչանիու» ռեժիմով:
168.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 20-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի ամենագլխավոր հարցը լինելու է «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցելու հարցը: