Բաժիններ՝

Հիվանդանոցում հայտնված Սարդարապատ թանգարանի աշխատակիցները պատմում են միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Դեկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953թ. ծնված Անիկ Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին տեղեկացնում է alttv.am-ը:

Հիվանդների վկայությամբ իրենք հիվանդանոց են տեղափոխվել Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում ընդհանուր ժողովում տեղի ունեցած անհամաձայնության, վեճի, այնուհետև՝ ծեծկռտուքի պատճառով: Անհամաձայնության առիթ է դարձել տնօրենի կողմից ներկայացված հաստիքների վերադասավորումը: Անիկ Միքայելյանը պնդում է, որ իրեն սկզբում հարվածներ է հասցրել թանգարանի Վարդիկ անունով աշխատակցուհին, այնուհետև՝ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

Սիրանուշ Զադոյանը տեսել է, թե ինչպես է Վարդիկը գոռում Անիկ Զադոյանի վրա: Զադոյանն ինքն էլ փոքրիկ առճակատում է ունեցել Վարդիկի հետ:

Արդյունքում լեզվակռիվ է տեղի ունեցել: Զադոյանը հիվանդանոցում «սրտի շրջանում սուր ցավեր» ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստանում: Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը պարզաբանում է. «Ծեծկռտուք չի եղել, դրանք սուտ լուրեր են և զրպարտություն: Ինչ վերաբերում է Անիկ Մ-ի և Սիրանուշ Զ-ի հետ կապված միջադեպին, ապա եղել է քննարկում և անհամաձայնություն»,- ասել է Արիստակեսյանը:

Տեսանյութը՝ «ԱՐ» հեռուստաընկերության

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս