
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Վարդենիկ գյուղում. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` աօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակը պահպանվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրում:
Առավոտյան ժամը 08:30-ից աշակերտները եկել էին դպրոց և հրաժարվում էին նստել դասի՝ պատճառաբանելով, որ իրենց դասընկերը տնօրենի եղբոր՝ ֆիզկուլտուրայի ուսուցչի մեղքով անհիմն կալանավորվել է, դրա համար իրենք չեն ուզում մասնակցել դասերին:
3 տասնյակից ավելի դպրոցականներ ու նրանց ծնողները զայրացած հայտնում էին, որ եթե ֆիզկուլտուրայի դասատուն երեխային չանվաներ «բ… տղա» և այլ բնույթի հայհոյանքներ, ապա միջադեպը տեղի չէր ունենա:
Ծնողները ֆոտոլրագրողի ներկայությամբ տնօրենին առերես հայտնեցին.
«Դուք մեզանից ուզում էիք 10.000 դոլար, բայց մենք ձեզ տվեցինք 2 միլիոն դրամ ու խոստացաք՝ գնում եմ քաղմաս՝ բողոքս հետ վերցնեմ: Բայց բողոքը հետ վերցնելու փոխարեն նորից բողոքեցիք ու 17 տարեկան երեխուն տարան գաղութ»(նկատի ունենալով Աբովյան քաղաքում գտնվող անչափահասների գաղութը):
Տնօրենն էլ իր հերթին հերքեց գումար վերցնելու փաստը, սակայն ծնողները պնդեցին ու հայտնեցին, որ գումարը ստացել է իր աշխատասենյակում:
«Երեքին ես ազատել, որոնցից մեկին ուղարկել ես գաղութ, նրան էլ բեր, նոր կնստենք դասի», ինչին տնօրենը պատասխանեց. «Ունեմ չունեմ, մի հատ Opel ունեմ, էկեք Opel-ովս գնանք ֆռֆռանք, տենանք ինչ կարանք անենք»:
Մանրամասները այստեղ`