Գողություն կատարած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 26-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Ռայա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում գողացել է իր տոպրակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորման սարք, օպտիկական ակնոց, 1 զույգ հողաթափ և 20.000 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: