Պետքարտուղար Ջոն Քերին կազմել է այն միջոցների մանրակրկիտ ցանկը, որն Իրանը կարող է ձեռնարկել:
Չնայած Վրաստանի կառավարության` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերին, Մոսկվան շարունակում է իրականացրել իր իմպերիալիստական ծրագրերը
Կինն իր մեքենայով հարվածել է Սպիտակ տան դարպասներին, որից հետո նրան հետապնդել են մինչեւ Կապիտոլիում, որի մոտ էլ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Նրան սպանել են, քանի որ Դիանայի հավաքած դոսիեն ռումբի նշանակություն ուներ եւ կարող էր վնասել թագավորական ընտանիքի իմիջին»,-նշել է Փաուերը:
Նա պատմել է, որ կարդացել է Վազգեն Սարգսյան նամակը՝ Կարեն Դեմիրճյանին, երբ նա առաջարկում էր «Միասնություն» դաշինքը ստեղծել:
ԿՀՎ մասնագետները նրանց փաստացի սովորեցնում են ռազմական գործի «այբուբենը»:
Քաղցրավենիքի նման բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում օգտագործվել է նաև 1920-ին պատրաստված կոնյակ, ինչպես նաև` «սուրբ ջուր», որը բերվել է Ֆրանսիայից:
Դեդ Հասանի կլանի սլավոնական թևի ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում՝ իրենց խնդիրները քննարկելու համար։ Այս անգամ նույնպես խոսակցության գլխավոր թեման եղել է Գելա Կարդավան։
ՀՀ Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
««Ճիշտ էր այնտեղ հարցը տալը, ճիշտ չէր, էն մեկը կազինո գնացել է, չի գնացել»: Սա է դառնում հանրության խնդիրը, ուզում են, որ մարդիկ խոսեն դրանից` «մի´ խոսեք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելուց, մի´ խոսեք Ղարաբաղի, մի´ խոսեք Ռուսաստանի, Եվրոպայի հետ հարաբերությունների մասին, խոսեք դրա´ մասին»»,- նշեց Մանվել Սարգսյանը:
Հոկտեմբերի 1-ին Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար Ա. Թամազյանն իրեն դուրս էր նետել ընթացքի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնել էին, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել, դուրս է նետվել միայն մեքենավարը, մյուսները կարողացել են կանգնեցնել մեքենան:
«Դա ընդհամենը լկտիություն է: Ինքը թուրք ա: Ինքը չի կարա հայ լինի: Թուրք ա կամ էլ ծալը պակաս ա»:
Երեկ ՀՀ առողջապահության նախարարութունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իրանում խոլերայի լարված իրավիճակով պայմանավորված Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:
ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:
Արամ Ե.-ն և Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:
Միամտություն է կարծել, թե հիշյալ հայտարարությունը մեր երկրի հանդեպ անվստահություն է առաջացրել միայն ԵՄ-ի մեր գործընկերների շրջանում: ՌԴ-ն, քաջ գիտակցելով, որ, եթե 4 տարի բանակցելուց հետո «թռել ենք» իրենց ուղղությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ «հետթռիչք» չենք կատարի, մանավանդ, որ առաջինի դեպքում ունենք ավարտուն փաստաթուղթ` պատրաստ ստորագրման, իսկ երկրորդի պարագայում` ընդամենը հայտարարություն:
Երևանում վերջերս հաճախ կարելի է նոր ցուցապաստառներ տեսնել: Այն տարածքներում, որտեղ կառուցապատում է իրականացվում, փակցված են «Ավելի բարեկարգ Երևան» արտահայտությամբ պաստառները:
Քացախի պատրաստման գործընթացն ունի մի կարևոր առանձնահատկություն, դրա պատրաստման համար պիտանի են գերհասունացած, ծառի տակ թափված պտուղները։ Քացախ կարելի է պատրաստել ցանկացած պտղից, հատապտղից կամ դրանց վերամշակման արդյունքում առաջացած չեչից։
2013թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորել է 1,115 մլրդ դրամ ծավալով 135 հիփոթեքային վարկ՝ 2012 թ. սեպտեմբեր ամսվա 555 մլն դրամ ծավալով 81 հիփոթեքային վարկի համեմատ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Յ. Ա.-ին (ծնվ.1940թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է:
Եկան տնտեսական թեմաներով գրող լրագրողների ոսկե ժամանակները: ՀՀ կառավարությունը եկող տարվա բյուջեի նախագիծ է գրել: Գրել ու ներկայացրել է խորհրդարանական քննարկման:
Հիմա ես ուղղակի գիտեմ, որ ունեմ լավ կրթություն, օտար լեզվի եմ տիրապետում, և աշխարհի ցանկացած երկրում ես իմ մի կտոր հացը կվաստակեմ, ու այդ առումով ապահով եմ, սակայն ես ինձ այս երկրում ապահով չեմ զգում, որովհետև կարող է մի լկտի «լավ պապայի լակոտ» իր թանկարժեք մեքենայով ուղղակի վաղը գա և արբած քշի ինձ վրա ու պատիժ չստանա դրա համար, այդքան պետական գումարներ, մեր վճարած հարկերից, գնում են դատարկ միջոցառումների վրա կամ փոշիանում են, սակայն, նույնիսկ բացահայտումների դեպքում, հազարից մեկն է պատժվում…
ՀՀ կառավարությունը որոշել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. հունիսի 17-ը:
Մենք մտնում ենք մի նոր ռեժիմի մեջ, որտեղ կարող են լինել հակասություններ մեզանում ներկայումս գործող մաքսային սակագների և ՄՄ ներսում գործող սակագների միջև: Այս տեսանկյունից մենք մեծ աշխատանք պետք է անենք: Եթե կառավարությանը հաջողվի, իսկ ես կասկածում եմ, որ այս կառավարությանը կհաջողվի, բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի սակագների, որոնք ի վնաս չեն լինի մեզ, և որոշակի այլ մոտեցումներ ՀՀ-ի նկատմամբ կկիրառվեն, քան ներկայումս գործող, ապա կկարողանանք չեզոքացնել ռիսկերը:
1950-ականներից, իսկ ավելի ստույգ` Ստալինի մահից և անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության համագումարից հետո Խորհրդային Միությունում վրա հասավ, այսպես կոչված, ձնհալի շրջանը, որն իր սահմանափակ դրսևորումներով հանդերձ` էական անդրադարձ ունեցավ հատկապես երկրի մշակութային միջավայրի վրա, ինչպես նաև պատեհություն ստեղծեց փոքր-ինչ ճեղքելու Արևմուտքից տարանջատող «երկաթե վարագույրը»:
Գործազրկության բարձր մակարդակով հայտնի քաղաքում երևույթը նորություն չէ, ուղղակի Գյումրու ծայրամասային համարվող Բուլվարային թաղամասում իրավիճակն առավել վատ է:
Պետք է պահպանվեն «օրինականության, մարդասիրության, մարդկային արժանապատվության պահպանման, անձանական անվտանգության, առողջության ապահովման» սկզբունքները:
Չեմ հասկանում: Մենք այն ժամանակ վիճում էինք, թե պայմանագիրը երբ է ստորագրվել` ընտրություններից առա՞ջ, թե՞ ընտրություններից հետո, որ ապացուցենք, որ թաքցնում են մինչև ընտրությունները:
Գաղտնիք չէ, որ արվեստագետը դադարում է գոյություն ունենալ, երբ նրան չեն նկատում, չեն տեսնում ու չեն խոսում իր մասին: Նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետ ժամանակը գուցե այդպես էլ վարվել է, որի արդյունքում` ժամանակակից արվեստի պատմության մեջ նման մասշտաբի արվեստագետը չի էլ հիշատակվում:
Ես նրան նման հնարավորություն ընձեռելու պարտականություն չունեմ, սա ընդամենը քաղաքակիրթ աշխատաոճ է: Ընդդիմությունը ևս քաղաքական ուժ է, որի ձայնը պետք է հնչի նաև այս վեհաժողովում: