Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ

Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մենք մասնակցել ենք իրանական պատվիրակության հետ երկարատև բանակցությունների՝ միջնորդների միջոցով, որոնք օրվա ընթացքում տեղաշարժվել են կողմերի միջև։ Նրանք հաջողությամբ ավարտել են բանակցությունների փուլը, որը, ինչպես հույս ունենք, կլինի կառուցողական և խոստումնալից։ Միջնորդները կշարունակեն աշխատանքը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կան նախադրյալներ Իրանի հետ հակամարտության դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Նա նշել է, որ իր փեսա Ջարեդ Քուշները և Ուիթքոֆը շատ արդյունավետ հանդիպում են անցկացրել Իրանի հարցով միջնորդների հետ։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ դրանում ներկայացվել են շատ լավ գաղափարներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930