Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում վնասվածքներ ստացած դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է:
Եկամտի այլ աղբյուր ծեր կինը չունի, ստացած գումարը չի բավարարում առաջին անհրաժեշտության պարագաներ եւ դեղորայք ձեռք բերելու համար, իսկ տնակային պայմանները հատկապես ձմեռային ամիսներին ուղղակի անտանելի են դառնում:
Ս. Խաչատրյանը զոհված ազատամարտիկի այրիին աջակցելու համար, նրանից պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արտենի-Արագածավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 1995 թ. ծնված Պարգև Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը` 1997 թ. ծնված Սերգեյ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Թեև թիվ 20 համարի վարորդները նշել էին, թե անկախ տուգանվելուց, շարունակելու են իրենց աշխատանքը՝ մինչև չլինի դատական վճիռ, սակայն հոկտեմբերի 26-ից Գյումրիում աշխատող ոչ մի 20 համարի միկրոավտոբուս այլևս չկար:
Զարմանալու ոչինչ էլ չկա, հիմա այդպես է ստացվել, որ էդ մարդիկ պաշտպան չեն վարձել եւ օրենքի շրջանակներում որդու գործը հանրային պաշտպաններն են պաշտպանում , ինչ կա դրա մեջ զարմանալու:
Դիզենտերիա հիվանդության վարակի աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդները, մանրէակիրները, կարող է փոխանցվել նաեւ շփման միջոցով (կոնտակտ-կենցաղային), ինչպես նաեւ փոխանցման միջոց է հանդիսանում վարակված ջուրը, սննդամթերքը եւ կաթնամթերքը:
Դուք պետք է առաջ շարժվեք դեպի ապագա, եւ դեպի մեր երկրի զարգացում այդ զարմանալի ճանապարհորդության ընթացքում ես միշտ ձեզ հետ կլինեմ:
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.75 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ ամերիկյան արժույթի գինը չի փոխվել։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1985 թ. ծնված Աբրահամ Բ.-ին, որը 2010 թ. մայիսի 14-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
«Բելառուսական կողմից համաժողովին մասնակցում է 11 ընկերություն, իսկ հայկական կողմից հրավիրված են բելառուս գործընկերների հետ համագործակցության հնարավոր ներուժ ունեցող ավելի քան 60 ձեռնարկության ներկայացուցիչներ»
Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են բեռնատար Գազելն ու «Դառոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող տրակտորը:
Ալավերդում աղբահանություն իրականացնող «Բարեկարգում» ՀՈԱԿ աշխատակիցները հաճախ, աղբը տեղափոխելու փոխարեն, տեղում այրում են այն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղում բախվել է «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի:
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքների մասնացելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Այնուհետև գիշերեցինք խառնարանում զմայլվելով երկնքով ու աստղերով: Եղանակը բարեհաճ գտնվեց ու ոչ միայն զմայլվեցինք, այլև
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և «Յուտոնգ» մակնիշի ավտոբուս:
Այսօր տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում Արարատ Զուրաբյանն ընտրվել է ՀՀՇ վարչության նախագահ, Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 25-ին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ստուգման են ենթարկել Արսեն Գ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է շուրջ 14 խմ հաճարենու վառելափայտ, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն` հայտնելով, որ 1956 թ. ծնված Սեյրան Ս.-ին պատկանող ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և Սեյրան Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:
Դրանով իսկ Էրդողանը պատասխանել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին, ով Էրդողանին մեղադրել է «մզկիթներ քանդելու և եկեղեցիներ կառուցելու» մեջ:
«Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիների վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջին գծում՝ ՀՀ սահմաներում և ԼՂՀ-ի շփման գծում, խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների, այլ կառավարման որոտում փոփոփոխությունների շրջանակներում»:
Ֆյուրերն ուներ գործելու երեք տարբերակ. ինքնասպան լինել, հանձնվել կամ փախչել:
Արտաքին առևտրի խթանում, մաքսային վարչարարության պարզեցում, ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիոն երևույթների հաղթահարում. ՊԵԿ-ը բարեփոխումների հերթական քայլն է կատարում` ներդնելով դեղերի և դեղանյութերի ներմուծման «Մեկ պատուհան» համակարգ:
Այս վերջին իրադարձությունների շրջանակում, ես գոնե երկու անգամ հանդիպել եմ նրա հետ և հանդիպման ժամանակ փորձել ուղղության տալ, թե ի՞նչ կերպ նա կարող է աշխատել և ասել եմ, որ առաջինը պետք է զեկուցվի նախարարությանը, թե ինչպես կարող են դա իրականացնել։ Նաև նշել եմ, թե որոնք են մեր պետության հնարավորություները և մինչև ՀՀ նախագահին տեղեկացնելը խախտվել է մեր պայմանավորվածությունը: Բայց դա կապ չունի. Իմ վերաբերմունքը մեր մարտական գործընկերների նկատմամբ բարի դրացիական է: Ինչ էլ ուզում է լինի՝ ամենաշատը ես եմ նրանց հետ հանդիպում:
Ամենամեծ ջատագովներից ասելը չի նշանակում, որ Պաշտպանության նախարարը այդ քաղաքականության գագաթնակետում է կանգնած: Բայց հաշվի առնելով այն, որ մենք աշխարհագրական առումով այս տարածքից այլ տեղ գնալու հնարավորություն չունենք՝ հաշվի առնելով նաև մեր անվտանգության խնդիրները, որն իրականացնում ենք ռազմավարական գործընկերների, այն անվտանգային շրջանակների տիրույթում, որը կոչվում է ՀԱՊԿ, կարծում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարել: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը մի քիչ բարձրանա ու բացատրվի: