
Վրաերթ Նոր Նորքի 6-րդ զանգվածում. տարեց քաղաքացին մահացել է

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Ռադիոտեխնիկա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Յ. Ա.-ին (ծնվ.1940թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է: