Լևոն Զուրաբյանն իր ելույթում բարձր է գնահատել Հերկելի զեկույցը, բայց միևնույն ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների, նախագահական ընտրություններում գրանցված կեղծիքների մասին զեկույցը լռում է:
Պայուսակների վաճառքից ստացվող գումարներն ուղղվելու են Breast Health International նախագծին, որն աջակցում է կրծքի քաղցկեղ ունեցող կանանց:
Սերժ Սարգսյանը և Ժան-Պիեռ Բելը երկուստեք ընդգծել են միջխորհրդարանական կապերի մեծ նշանակությունը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Միջոցառմանը կմասնակցեն միջազգային հայտնի արտիստներ, այդ թվում երգչուհի Lady Gaga-ն, ռեփեր Eminem-ը և Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղ Lindsey Stirling-ը և CDZA-ն:
Ավելի ուշ կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա Ռուբեն Մալխասյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը: Նրա խոսքով` ճապոնացիների հետ միասին, Հայաստանից այդ աշխատանքներում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան մասնագետները:
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գանցվել Գեղարքունիքի մարզում: Գայլերն այս անգամ հարձակվել են մարզի Կարմիրգյուղի բնակիչներից մեկի ոչխարների հոտի վրա, ինչի ադյունքում սեփականատիրոջը զգալի վնաս է պատճառվել:
Ի՞նչ է ստացվում, գնում ենք շուկան սպանելո՞ւ, ներքին արտադրողին դուրս մղելո՞ւ ուղղությամբ, և թողնելու, որպեսզի լինեն դրսից ներկրվող դեղե՞րը միայն: Սա կնշանակի` 100% կախվածություն դրսից: Ես միայն այսպես կարող եմ ենթադրել:
Սեպտեմբերի 30-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Բ.-ին:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2013թ. օգոստոսին Երևանում անշարժ գույքը թանկացել է։ Մասնավորապես՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակարանների գները։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
քներում անասնաբույժները տարեսկզբին պայմանագրային կարգով ընդունվում են աշխատանքի, տարեվերջին ազատվում` ցածր վարձատրության պատճառով:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում, գովազդային սյան մոտ, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր 0.3-0.7 աստիճանով:
Ընդհանուր առմամբ մարզը ներկայացրել է 1000 տոննա պարարտանյութի պահանջարկ, որն ամբողջությամբ բաշխված է: Պարարտանյութի համար պետք է վճարվի 120 մլն դրամ: Առայժմ, սակայն, վճարվել է ընդամենը 14 մլն դրամ: Այս մասին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Եվրոպան արժանի է նրան, ինչ ստացել է: Այլ վերաբերմունք չէր կարող լինել Եվրոպայի նկատմամբ` իր կեցվածքից, իր իրականացրած գործունեությունից ելնելով: Եվրոպան պարզապես տապալեց այն բոլոր երազանքները, որ մենք ակնկալում էինք:
Ապագայում մասնատվելու ամենամեծ պոտենցիալ ունեցող երկրներն են Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենը և Լիբիան:
Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 1-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սահմանել է «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը», փոփոխություններ կատարել «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում:
Բնակիչներն իրենց խնդրի վերաբերյալ ահազանգել են ՀՀ Վարչապետին և Պաշտպանության նախարարին, սակայն որևէ հուսադրող արձագանք առայժմ չեն ստացել, թեև ՊՆ-ում խոստացել էին հարցը քննարկել և լուծման ուղիներ առաջարկել:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում սիգի արհեստական աճեցումը տնտեսապես շահավետ չէ տեղական արտադրողների համար, ասել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Հայաստանում նոր սոցիալական մարտավարություն է որդեգրվել՝ մարդկանց խոստումներով կերակրելը: Մարդիկ միշտ լավատեսական սպասման մեջ են. անընդհատ սպասում են, որ շուտով իրենց աշխատավարձերը և թոշակները կավելանան, իրենց վիճակը կբարելավվի: Պայծառ ապագայի սպասումը հնարավորություն կտա մարդկանց ավելի հեշտ հաղթահարել դժգույն ու գաղջ ներկայի դժվարությունները:
PanARMENIAN.Net ը պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունեցել Հայաստանում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին` Մաստարա գյուղի մոտ, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Տնաշեն, մթոմ Երևանը ասֆալտապատվավ, մի հատ էլ Հայկաշենի գյուղի փողոցներին հասա՞ք… Գյուղի ցենտրալնի ճանապարհը լրիվ ասֆալտապատված ա, թաղերն էլ ասֆալտապատե՞ն: Ի՞նչ ես ասում` զավոդի դիրեկտո՞րն եմ, ի՞նչ եմ…
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսյում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.77 դրամ։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ս.-ին:
«Էս օրենքը, որ վերցնեք նայեք, կամպյուտորի մեջ կա, ոչ մի երկրապահի մասին չի խոսքը, լրիվ ազատամարտիկների մասին ա, դաժե մի հատ լրագրող, որ եկել ա սահման, իրա մասին ա խոսքը»: