«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով տրվել է կաշառք ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի էդ փողը հետ դնի տեղը՝ ոչ մեկ չգիտի… Էսօրվա օրով ապրելու կայֆն էլ էդ ա». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Երեկ մեր մտքի գիգանտները ճարահատյալ բռնել, Բլումբերգով հոդված են պատվիրել, որտեղ գրված է, որ Հայաստանը իբր թե դառնում է Եվրոպայի ԱԲ կենտրոններից մեկը: Ու զավեշտը ստեղ նույնիսկ էն փաստը չի, որ Եվրոպայի ԱԲ կենտրոնների առաջատար 150-ից ոչ մեկի հետ Հրազդանի կենտրոնը չի կարող մրցակցել:

Ամեն ինչ շատ ավելի հոռի է…

Սկզբից մեզ ասվեց, որ ԱՄՆ-ն 4 մլրդ դոլար է ներդնելու «ԱԲ գործարանի» մեջ: Հետո պարզ դարձավ, որ 4 մլրդ չի, այլ 300 մլն է, և ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անելու, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը:

Հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը դա անելու է ոչ միայն տեղական բանկերի փողերով, այլ նաև մեր կենսաթոշակային հիմնադրամի գումարներով: Ընդ որում, քանի որ կենսաթոշակային հիմնադրամին օրենքով արգելված է նման ավանտյուրաների մեջ մարդկանց թոշակների գումարները քամուն տալ, մեր լեգիտիմները փոխեցին այդ օրենքը: Թեպետ, իհարկե, բանկերն էլ նենց չի, որ բանկիրների փող են ներդրել: Ո՛չ, դա բանկերի ավանդատուների փողերն են:

Բայց այսքանով կոմբինացիան դեռ չի ավարտվում: Հրազդանի կենտրոնը բացվելուն պես պարզվում է, որ այն ոչ մեկին պետք չէ, և կառավարությունը ստիպված է լինում տարեկան 25 մլն դոլարի ծառայություն գնել այդ հիմնարկից, որպեսզի դրանք գոնե շահագործման ծախսերը հոգան: Բնական է՝ ոչ մեկին չի հետաքրքրել այն փաստը, որ այդ ծառայությունը կառավարությունը կարող էր գնել ցանկացած այլ մատակարարից՝ ամսական առավելագույնը 1000 դոլար վճարելով 25 ՄԻԼԻՈՆԻ փոխարեն:

Կարծում եք՝ սրանով է սահմանափակվում էս անպիտանների լափելու ամբիցիա՞ն: Բնական է՝ ոչ, որովհետև հիմա էլ պարզվում է, որ այդ ահռելի գումարը, որ սրանք ԱՄՆ-ի օլիգարխատին կաշառք տալու համար (ինչի մասին վկայում է ամերիկյան մամուլը) մեր ջեբից ծախսել են, գնացել է չիպերի գնմանը, որոնց արդիականությունը 2 տարի է: Այսինքն՝ երկու տարի անց դրանք արդեն տեխնոլոգիապես հնացած են լինելու: 3 տարի անց նրանք սկսելու են ֆիզիկապես շարքից դուրս գալ, իսկ 5 տարի անց նրանք հաշվապահորեն դուրսգրման ենթակա թափոն են դառնում:

Ահա այն ամենը, ինչ պետք է գրվեր Բլումբերգում… Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով տրվել է կաշառք ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի էդ փողը հետ դնի տեղը՝ ոչ մեկ չգիտի… Էսօրվա օրով ապրելու կայֆն էլ էդ ա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930