Գիտաժողովին ներկա էր «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» անդամ, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան հիմնադրամի մրցանակակիր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանը, ում հետ հարցազրույցի արդյունքում ստացանք հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։
Եթե վաղը Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Հայաստանի դիրքորոշումը փոխվել է, և պետք է միանալ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, բոլոր այն պաշտոնյաները, ովքեր այսօր զբաղված են Մաքսային միությանը միանալու օգտակարության գովքն անելով, միանգամից կհայտարարեն, որ վերջապես Հայաստանը կարողացավ ազատվել իրեն պարտադրված ՄՄ ճիրաններից, և իրենց երջանկությունը կարտահայտեն այն առիթով, որ կմիանանք այնպիսի մի ինտեգրացիոն գործընթացի, որը կապահովի մեր երկրի առաջանցիկ զարգացումը:
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ գործադիրի մյուս անդամները:
Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:
Բոլորն ուզում են` իրենց հավատան, ես հավատացնելու խնդիր չունեմ: Մեզ որևէ մեկը մեղադրել չի կարող, որևէ մեկը չի կարող նաև փակ գաղտնի քվեարկության իրական պատկերն արծարծել: Փակ գաղտնի քվեարկությունը որևէ մեկին` պատգամավորներին, լրագրողներին, հնարավորություն չի տալիս հայտարարել ճշգրիտ պատկերը, իրականությունը վերականգնել հնարավոր չէ:
Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.06%-ով կամ էժանացել է 0.07%-ով կամ 0.25 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 50 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ:
Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի նախորդ նմանատիպ ելույթները` միշտ կարելի էր նման անհավասակշիռ վարքագիծ ենթադրել: Կարծում եմ, նման պատասխանատու օրը պետք չէր հնարավորություն տալ նրան ելույթ ունենալ: Մնացածը իր կուսակցության բարոյական պատասխանատվության խնդիրն է, որովհետև անիմաստ է Զարուհուց որևէ բան պահանջելը. դա իր կուսակից ընկերների խնդիրն է:
Հոկտեմբերի 4-6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Սյունիքում սպասվում են տեղումներ, 5-6-ին լեռնային շրջաններում` թաց ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ես չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանի նման հայտարարությունը հակահայրենասիրական է, կամ, եթե Զարուհի Փոստանջյանը նման բան չասեր, ուրիշները չէին իմանալու: Դա չի խնդիրը: Խնդիրն այն է, որ նման վարքագիծն անընդունելի է այդ տեսակ ինստիտուտներում, նման տեսակ հայտարարությունները լավ տպավորություն չեն թողնում, և ընդհանրապես ընդդիմության լրջության վերաբերյալ կասկածներ են հարուցում:
Վիճակագրական վելուծությունը փաստում է, որ ներդաշնակություն ստեղծող նման խմբերն ընդամենը 48 ժամվա ընթացքում իրենց դրական նպաստն են բերել հասարակությանը: Նշենք, որ ժամանակակից վիճակագրական մեթոդները, որոնք կիրառվում են սույն հետազոտությունների մեջ, բացառում են պատահականությունը:
Երեկ ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցն` ուղղված Սերժ Սարգսյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ` «խատառակություն» է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Բադեյանը: «Սա խայտառակութուն է, որն ապացուցում է Զարուհի Փոստանջյանի հոգեկան ոչ հավասարակշիռ լինելը, ինչը պետք ա ուսումնասիրվի»:
Արտասահմանցի վիրաբույժները Հայաստանում վիրահատություններ կանեն Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի միջազգային կոնֆերանս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ես նրանց հաջողություն կմաղթեի: Բայց եթե ուզում են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը, առնվազն պետք է ձերբազատվեն ՀՀՇ-ի այն թերի կողմերից, որոնք գոյություն ունեին 2000-ական թվականներին:
Գյումրու թիվ 1 և 2 գերեզմանատներն համարվում են փակ և այդ տարածքներում նոր հողհատկացումներ չեն կատարվում:
Օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով» գրական-երաժշտական երեկոն, որը մի նոր ու գեղեցիկ էջ բացեց մեր ասմունքի պատմության մեջ: Երեկոն սկսվեց «Մեր մեծերը» տեսաֆիլմով:
Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին: Նա նկատեց, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստան մուտք գործելն արդեն իսկ փակ է 250.400 օտարազգիների համար:
Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել «2+2» ձևաչափով Տոկիոյում անցկացված բանակցությունների ժամանակ:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի գրասենյակի մոտակայքում այրվում է տուն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երբ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կազինո է հաճախում, գումար վատնում, նրան հետագայում նշանակեցին ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահի տեղակալ, իսկ երբ նմանատիպ հարցադրում հնչեցրեց Զարուհի Փոստանջյանը` նրան հեռացրին ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից:
Ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտ, ВАЗ 2107 մակնիշի 17 ՍՍ 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է 25-ամյա Կարեն Գալստյանի վարած BMW 320 մակնիշի 35 DՍ 940 համարանիշի ավտոմեքենային:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին, 1956 թ. ծնված Արտավազդ Ա.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 65 փամփուշտ:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին իր հերթին հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Ջաբհաթ ալ-Նուսրան» և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետությունը», չեն կարող դիտարկվել որպես «Ժնև 2»-ի մասնակիցներ:
Գործարանի լրատվական բաժնից 168.am-ին հայտնեցին, որ «նստել է ոչ արտադրական տարածքի մոտ 100 քմ մակերեսով հող» և ներկայումս այդ փոսի լցման աշխատանքներ են տարվում:
«Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է` մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում և ամբողջովին պատրաստել ստորագրման Ասոցացման համաձայնագիրը»,- ի պատասխան` ասաց Սերժ Սարգսյանը:
Պուտինը հիշեցրել է, որ խորհրդային ժամանակներում գրանցումը խախտելու համար սահմանված է եղել քրեական պատասխանատվություն: