«Նրա հետ կատակները վատ են ավարտվում»․Թրամփը Էրդողանին կրկին իր ընկերն է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «պինդ ընկույզ» և «ականավոր մարդ»:
Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի առաջնորդի մասին խոսել է նրա և Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
«Նրա հետ կատակները վատ են ավարտվում», – ասել է Թրամփը և կոչ արել մերձավորարևելյան քաղաքական գործիչներին չանտեսել Թուրքիայի նախագահին:
Նա նաև Էրդողանին իր ընկերն է անվանել։
«Այստեղ է իմ ընկերը՝ Թուրքիայից։ Նա պինդ ընկույզ է: Նրա հետ կատակները վատ են ավարտվում: Նա կոշտ է: Հուսով եմ, որ դա ճիշտ կթարգմանվի, հուսով եմ, որ մենք լավ թարգմանիչ ունենք: Նա պարզապես զարմանալի տղա է: Նա ֆանտաստիկ է: Ճի՞շտ է, բարեկամս»,- ասել է Թրամփը՝ դիմելով Էրդողանին։
Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ նախագահը փառաբանում է իր թուրք գործընկերոջը։ Նա նախկինում ևս Էրդողանին ընկեր ու «պինդ ընկույզ» էր անվանում։ Իսկ այս տարվա հուլիսին նա հայտարարեց, որ որոշել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանել Անկարա բացառապես հանուն Թուրքիայի առաջնորդի։


