Այս պայմաններում ոստիկանության ղեկավարությունը ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման դեպքերը դիտում է որպես եզակի ու արտասովոր երևույթ:
Պարզվում է՝ վերակառուցման համատեքստում պողոտայում համալիր փոփոխություններ կարվեն:
Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Բաց-նամակի տակ արդեն ստորագրել են ՏՏ ոլորտի 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցները, իսկ նամակը վարչապետին կուղարկվի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, քանի որ ստորագրողների թիվն օր օրի ավելանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը:
Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ դերասանի անձնագիրը «մաքուր» էր եւ այնտեղ Աբխազիա մուտք գործելու կնիք դրված չի եղել:
«Արտառոց հանցագործություններ» շարքից. գողը՝ տնից:
Նախագահ Լուկաշենկոն ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին պայմանավորել է ընթացակարգային ճանապարհի անցումով, որտեղ ՀՀ կճշտի թե ԵՄ-ի ուղղությա՞մբ կգնա, թե՞ ՄՄ-ի։
Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ի ժամը 20.30-ն ընկած ժամանակահատվածում, չկողպված փակ դռնից մտնելով նշված տուն` տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են աշխատասենյակի դռան նրբատախտակի հատվածը, մտել ներս, այնուհետև բացել աշխատասեղանի փականով դարակը և գողացել մոտ 130.000 դրամ:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Միայն մեկ բան կարող եմ ասել` առաջարկվել է միջազգային պատվիրակությունների կազմավորման մոդել, առաջարկվել է այն, ինչ բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների սահմաններում է: Քանի որ ես չունեմ լիազորություն հայտարարելու` ինչ մոդել է առաջարկվել, չեմ հրապարակի:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21723-118-01» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատի:
Ինչպես ասում են` աշնանը ճտերը հաշվելու ժամանակն է, առավել ևս՝ գյուղատնտեսական ոլորտի համար: Տարվա ընթացքում բերքն ու բարիքը հավաքելուց հետո ժամանակն է մտածել, թե ինչ միջոցներով են գյուղացիները փակելու ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկերը:
Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գտնվող հագուստի խանութում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, «Նոութբուք» համակարգիչ և ոսկյա ականջօղ:
Քանի որ այն կոռուպցիան, որի մասին այստեղ արդարացիորեն խոսեցին, կարող է շուկաներից տեղափոխվել սահման:
ՀՀ արդարադատության նախարարության մշակած երկու նախագծերի դեմ փաստաբանների ստորագրահավաքը շարունակվում է: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանն 168.am-ին ասաց, որ թղթային տարբերակով արդեն 500 հայտարարություն է ստացվել Երևանից և տարբեր մարզերից:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջևան-Երևան ճանապարհի 86-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց:
Մայրաքաղաքի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար:
Անցած տարի Լոռու մարզի «Մուշ» ռեստորանում խնջույքից հետո վիճաբանության արդյունքում սպանված Սամվել Շարբաթյանի գործի դատաքննությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ դիմացի հարևանի բնակարան գող է մտել. ներսից փակված է դիտանցքը և ձայներ են լսվում:
Հանդիպման, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Հիմա խնդիր է դրված՝ ինչ-որ մի թուղթ ստորագրել՝ անկախ բովանդակությունից, ոչ թե փաստաթուղթ, այլ՝ թուղթ, արդարացնելու համար իրենց քաղաքայանությունը, թեկուզ դրա վրա գրված կլինի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
Արդեն իսկ մի քանի անգամ բարձրացրել եմ հարցս, բայց այն քաղաքացիներին ում հուզում էր այս խնդիրը՝ այդպես էլ լուծում չի ստացել: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է Կոնդ թաղամասի բնակիչներին, Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում գտնվողներին, որոնց մի մասը գտնվում է իրացման տարածքում, իսկ մյուսը՝ արդեն մի քանի տարի է անորոշության մեջ, ապրում են հակասանիտարական պայմաններում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:
Վարդան Սեդրակյանը դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, այն է՝ քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ, և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Արմեն Ռուստանյանը հայտնեց, որ «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ կկազմակերպեն դեպի նախագահական նստավայր և կշարունակեն պահանջել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը:
Եվ պատկերացրեք, թե ինչպիսի հզոր խաղաքարտ կհայտնվի հարևան պետության ձեռքում, եթե հանկարծ մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դիվանագիտական և քաղաքական մեծ գիտելիքներ պետք չեն հասկանալու, որ սա կլինի կտրուկ շրջադարձ բանակցությունների սեղանի շուրջ, կտրուկ դեպի հակառակորդ կողմ: Ընդհուպ մինչև պատերազմական գործողություններ:
Եգիպտոսի դատախազությունն այսօր արտոնել է 4 ոստիկանի կալանավորելը, որոնք մեղադրվում են «Մուսուլման եղբայրներ» շարժման 38 անդամի սպանության մեջ: