Անցել են այն ժամանակները, երբ ինչքան շատ թրև գաս, էնքան ավելի լավ տղա ես: Ինչքան շատ աշխատես, էնքան լավ մարդ ես ու լավ ոստիկան: Որ վետերոկներում թրև գան, օբյեկտներում թրև գան, շաբաթը մեկ քավոր, շաբաթը մեկ սանիկ, շաբաթը մեկ հարսանիք… Էնքան գործ կա այս համակարգում: 24 ժամը չի հերիքում:
Կ. Բ.-ին ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում Կ. Բ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33UT823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
2012 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 1293 դեպք։ Տուժել է նույնքան՝ 1293 մարդ, որից 3-ը մահացել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Աբովյան փողոցի «Վոյաժ» սրճարանում, իր ծանոթ Տ. Ակունցի հետ հանդիպման ժամանակ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, սեղանի վրայից աննկատ վերցրել է վերջինիս Դ.Մալյան փող. 8 շենքի 43 բնակարանի մուտքի դռան բանալիները, մտածածին պատրվակով դուրս եկել սրճարանից, գնացել Ակունցի բնակարան, հիշյալ բանալիներով մուտք գործել ներս և տիրացել խոշոր չափի՝ 1.521.500 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերին…
2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսական հաստատությունների վիճակը ֆինանսապես կայուն է եղել: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2013թ. ֆինանսական կայունության հաշվետվությունում։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.50-ին, Պառավաքար գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին և կամավոր հանձնել «ԱԿՄ-Ս» ինքնաձիգ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել` 20.42-ին: Մ. Ա-ին պատկանող նկուղում այրվել է լվացքի մեքենա և կախովի առաստաղ (4 քմ):
Apple-ի նոր մոդելի գնումը արդեն խնդրահարույց է դարձել։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին iPhone 5s-ին և հատկապես դրա ոսկեգույն տարբերակին։ Այդ տարբերակը վաճառվում է միայն «Связной» խանութում, որտեղ մոդելը սպառվել է և այն հնարավոր կլինի գնել միայն հաջորդ խմբաքանակի ստացման ժամանակ։
2013թ-ի հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,084,647 ԱՄՆ դոլար 405.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95,446,187 ԱՄՆ դոլար 406.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, թիվ 41 երթուղայինում գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են տարբեր քարտեր և փայլուն մետաղից խաչ:
2012թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 10 566 դեպք, տուժել է 8 680 մարդ, նրանցից 564-ը զոհվել են, 8 116-ը` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Բրազիլիայի եւ Գերմանիայի նախաձեռնությանը միացել է 19 երկիր, որոնց թվում են ինչպես Վաշինգտոնի ավանդական դաշնակից երկրներ, այնպես էլ Վենեսուելան ու Կուբան:
Հոկտեմբերի 28-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու քննչական բաժին է ներկայացել ոստիկանների կողմից որոնվող Հրաչ Ե.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսին Կարապետ Կ.-ի հետ գողացել են 4 անսուն և դրանք իրացրել Վարդան Մ.-ի միջոցով:
Ժողովրդական բուժարարները վաղուց ի վեր օգտագործել են կաղամբն ուռուցքների բուժման համար: Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ կաղամբազգիները պարունակում են այդ ընտանիքին բնորոշ ծծումբի միացություններ, որոնցից առավել ուսումնասիրվածն «ինդոլ-3-կարբոնատն» է:
Օգոստոսի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնաձոր և Ռինդ գյուղերում տեղակայված «ԱրմենՏել» ՓԲԸ հեռախոսակայանների տարածքից գունավոր մետաղներ են գողացել:
Café mobile. Այս գաղափարը պատկանում է մի խումբ հայ աղջիկների, ովքեր ցանկանում են այն կյանքի կոչել այն: Գաղափարը հետևյալն է. շրջիկ մեքենան պետք է քաղաքում շրջի, տեղում սուրճ պատրաստի և վաճառի այն: Այսինքն` ամբողջ սուրճը իրացվելու է մեքենայի միջոցով, որը կոնկրետ ժամերի ունենալու է կայանման կոնկրետ վայրեր:
Ըստ հաղորդման՝ 2012թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 17։30-ի սահմաններում, իր փաստացի ամուսին Հարություն Հարությունյանը ճանապարհելիս է եղել իր ապօրինի դստերը՝ Մարիամ Գրիգորյանին, որի հեռանալուց հետո բարձրացել է բնակարան և նկատել, որ ննջասենյակից բացակայում է իր 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա թևնոցը և 300.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։ Նշել է նաև, որ «լիովին համոզված է, որ դա կատարել է Մարիամ Գրիգորյանը»։
Ես ուղիղ կապ եմ տեսնում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2013 թվականի սեպտեմբերի 3-ի միջև, քանի որ երկու դեպքում էլ մեծ ոճրագործություն է տեղի ունեցել ազգի և պետության համար, երկու դեպքերն էլ կործանարար բնույթ են կրել երկրի համար
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.48-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում խոտի դեզ է այրվում:
Ես չեմ կարծում, թե այդ նամակում պարոն Բալայանի գլխավոր ասելիքը Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու գաղափարի շեշտումն է: Նա խոսում է ղարաբաղյան ներկա իրավիճակի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին: Արցախի կարգավիճակն ամրագրված է անկախության հանրաքվեով եւ ընդունված Սահմանադրությամբ: Անկախ ԼՂՀ-ն քաղաքական որեւէ սակարկման ենթակա չէ:
Այն, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը վերջնականապես ձևավորված չէ և 20 տարվա ընթացում ունեցել է լուրջ սայթաքումներ, անկողմնակալ դատող մարդու մեջ կասկած չի հարուցում: Սակայն քննադատությունը գնահատելի է, երբ անաչառ է, երբ նպատակը ոչ թե սխալներ որսալն է, այլ այդ կարևորագույն կառույցի` երկրի պետականության և միջազգային հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործընթացին նպաստելը:
Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար:
Խնդիրը ոչ թե մասնատվածությունն է, այլ քաղաքակրթական ուղու ընտրությունը: Ընդդիմության այն հատվածը, որը ռուսամետ է, ընդհանրապես չի կարող այսօր ակտիվորեն պայքարել իշխանության դեմ, որովհետև նրանց քայլերը, ծրագրերը նույնն են: Այն հատվածը, որը ռուսամետ չէ, իսկ դա ինձ համար անհրաժեշտ բավարարին՝ քանակի առումով, չի հասնում, և մենք փորձում ենք այդ բացը լրացնել:
ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարին, ինչպես տեղեկացրել ենք, հրավիրված էին ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, բացի ՀԱԿ-ից: Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը հրավիրված չէ, ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Այդ հարցն անգամ տեղին չէ: Նրանք որոշել են, որ ՀՀՇ-ն չպետք է գոյություն ունենա, իսկ մենք այդ կարծիքին չենք»:
2013 թ. առաջին կիսամյակում ՀՀ դրամի՝ այլ արժույթների նկատմամբ փոխարժեքի տատանումների հետևանքով բանկային համակարգը, արտարժույթի վերագնահատման արդյունքում, ունեցել է 112 մլն դրամի վնաս
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում` «Ասֆալտի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
37-ամյա Վարդան Ստեփանյանը 2013թ. հուլիսի 30-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համատեղ ապրող մոր` Վերգուշ Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:
Եվ տարիներ անց նախկին գլխավոր ինժեներ Վալոդը, ֆայլա բազարի պատի տակ կանգնած` կհիշի այն օրը, երբ հայրն իրեն առաջին անգամ գործարան տարավ ու ասաց, որ Սովետում գործազուրկներ չկան: