
Թալինի հողերը կվաճառվեն երկրապահներին

ՀՀ Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Դրանով իսկ գործադիրն ակնկալում է ավելացնել պետբյուջեի մուտքը, բարելավել տարածքի վիճակը: Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող շուրջ 950 քառ. մետր մակերեսով պանսիոնատն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է համայնքին` նախատեսելով, որ գնորդը պարտավոր է շենքում բնակվող անօթևաններին հատկացնել (նվիրել) նրանց զբաղեցրած բնակարանները: