Բաժիններ՝

Թբիլիսում այրել են Ռուսաստանի դրոշը

Վրաստանի «Ազգային ճակատ» կազմակերպությունը հինգշաբթի ակցիա է անցկացրել Վրաստանի կառավարական շենքի մոտ: Ըստ ցուցարարների` չնայած Վրաստանի կառավարության` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերին, Մոսկվան շարունակում է իրականացրել իր իմպերիալիստական ծրագրերը, հաղորդում է  «Грузия Online»-ը:

Նրանք պաշտպանության նախարարությանն ու ՆԳՆ-ին կոչ են արել զինված ստորաբաժանումներ տեղակայել օկուպացիայի գոտում` տարածքների հետեւողական յուրացումը թույլ չտալու համար:

Նրանց կարծիքով` Վրաստանը պետք է բոյկոտի Սոչիի օլիմպիական խաղերը, եւ ԱԳՆ-ն պետք է աշխատի, որպեսզի նույն կերպ վարվեն նաեւ Վրաստանի դաշնակիցները:

Ցուցարարները նաեւ շենքի առջեւ այրել են Ռուսաստանի պետական դրոշը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031