«Եկեք հիշենք Շերին. ո՞վ է նա։ Իրականում ոչ ոք։ Պարզապես ճանաչված երգչուհի, ում անհնար է համեմատել, օրինակ, Էլլա Ֆիցջերալդի, Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի հետ»,- ասել է Մարտիրոսյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Ալբերտ Գևորգյանն ու Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնցով «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրերին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ-ին՝ ԱԺ-կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և քառօրյա նիստերի փոխարեն եռօրյա նիստեր անցկացնել, ինչպես նախկինում էր: «Պատգամավորները հոգնում են վերջին օրը»,- այսպես էր պատճաբանել Ռ. Հակոբյանը:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 137 փամփուշտ և 5 ազդանշանային փամփուշտ-հրթիռ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել. քառօրյա նիստերի փոխարեն` անցկացնել եռօրյա նիստեր, ինչպես նախկինում: Ըստ նրա` հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք, որպես այդպիսին, չի լինում, որովհետև մեծ թվով պատգամավորներ բացակայում են նիստից:
Գյումրեցիները իրենց շենքի բակում Լոռիից բերված և վաճառվող միսը գնել են և կանգնել առողջական լուրջ խնդրի առաջ:
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.24 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.18%-ով կամ 0.74 դրամով։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախուստի չի դիմել, ում ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Էջմիածնի բաժին:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կազմում գտնվող Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը մշակել է Ֆոտոլյումինաֆորներ` երկարատև հետլուսարձակմամբ:
«Պինգվին» ՍՊԸ-ն աճուրդը և աճուրդը հաղթած անձի հետ կնքված պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալներ:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Դեյվո-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 730 մլն դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 665 մլն դրամ:
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
«Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության և տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաև նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը»,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շենավան-Արագած ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 –րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, բախվել են՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Աշոտ Բադալյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 64 ՍՕ 247 համարանիշի, Սևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Ջիվան Սիմոնյանի վարած Mercedes C 180 մակնիշի 07 ՏՕ 401 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 29-ամյա Ավագ Սարգսյանի վարած Opel մակնիշի 11 ՏՏ 764 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ Վ. Այվազյանի՝ հենց համայնքի ղեկավարը կասկածում է, որ համայնքի սահմաններում օգտակար հանածո կա, այդ հողերի սեփականության իրավունքը փոխում է, կամ տրամադրում է երկարաժամկետ վարձակալության:
Այս քանակի շքեղ մեքենաներ, որոնք առկա են Հայաստանում, Հայդերբերգում հազվադեպ կարելի է տեսնել: Գերմանացիները թանկ մեքենաներ գնելու նպատակ չեն դնում իրենց առաջ: Ամենահարուստները կարող է թանկ մեքենաների կոլեկցիա նույնիսկ ունենան, բայց միջին միլիոնատերը՝ ոչ: Էնտեղի մեծահարուստներն իրենց գումարները ծախսում են ճանապարհորդությունների, նկարներ գնելու վրա:
Ըստ ուսումնասիրության՝ ինտերնետի թափանցումը Հայաստանի հանրապետությունում 56.9% է: Երևանում այդ թիվը 60.5% է, իսկ մարզերում` 48.0 %: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում հարցվել է 1474 մարդ, որից` 1055-ը`Երևանում, իսկ 419-ը մարզերում:
Լիտվայի կառավարության ներկայացուցիչները միահամուռ պնդում են, որ հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի որևէ տարբերակի նախաստորագրում չի նախատեսվում, այսինքն նման ակնկալիքներ ունենալ պետք չէ։
Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով.
Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է մարմնական վնասվածքներ հասցրել Վահե Ավետյանին՝ միաժամանակ նշելով, թե ինքը չի հասկացել, որ իր հարվածները ծանր վիճակի են հասցրել Վահե Ավետյանին: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ ինքը կփորձեր նրան օգնություն ցույց տալ:
Երբ տղամարդը լաց է լինում, ուրեմն տեղի է ունեցել անդառնալի մի բան: Այդ կանայք են, որ լաց լինելում վարպետացած են այնքան, որ գիտեն անգամ` ինչպես լաց լինել, որ հանկարծ ճակատը շատ չկնճռոտվի, ինչպես լացի մեջ չկորցնեն հմայքը:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց, որ Հայաստանն այժմ էլ ցանկանում է նոյեմբերին Վիլնյուսում մասնակցել Արևելյան գործընկերության գագաթաժողովին և այնտեղ Եվրոպական միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն` փոփոխված տարբերակով:
Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Oպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վերջին օրերին մամուլում տարբեր հրապարակումներ են եղել` ՀՀ գլխավոր դատախազին սպասարկող ավտոմեքենայի վերաբերյալ։
Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել է: