
Բրիտանացին պատրաստել է աշխարհի ամենաթանկ` 4700 դոլար արժողությամբ տորթը

Բրիտանացի խոհարարը պատրաստել է աշխարհի ամենաթանկ տորթը: Այն վաճառվում է 4700 դոլարով: Ինչպես հաղորդում է luxlux.net կայքը, մինչև տորթը պատրաստելը` Astarism ընկերության ղեկավարը նախ այն ձևավորել է համակարգչով, ապա շուրջ մեկ շաբաթ ծախսել է այն պատրաստելու համար: Տորթը պատրաստվել է 17-րդ դարում ստեղծված բաղադրատոմսով: Քաղցրավենիքի նման բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում օգտագործվել է նաև 1920-ին պատրաստված կոնյակ, ինչպես նաև` «սուրբ ջուր», որը բերվել է Ֆրանսիայից:
Տորթի նման բարձր գինը պայմանավորված է նաև օգտագործված մի քանի յուրահատուկ բաղադրամասերով: