Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ պահանջել է անհապաղ պարզաբանել իրավիճակը:
Շատ վաղուց ես իմ կյանքը ընկերներիս հետ միասին դրել եմ հայոց ազատագրական պայքարի զոհասեղանին․ մասնավորապես՝ վերջին շրջանի իմ ակտիվ պայքարից հետո չի բացառվում, որ ինձ խոսքից զրկելու և ինձ պայքարի ընթացքից զրկելու համար փորձեն ֆիզիկապես վերացնել ինձ, իմ մեջ վաղուց են սպանել ահուսարսափը: Պատվիրակում եմ այդ պարագայում հրաժարվել լացուկոծից, քելեխի սեղան չի բացվելու:
Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ կարգելվի ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք ըստ Եվրոպական խորհրդարանի՝ պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիսի Հանրապետության փողոցում «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի:
Ըստ Սամվել Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի` նա, բնակվելով ԱՄՆ-ում, օժանդակել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացի, «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանին մաքսանենգությամբ՝ մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով` ԱՄՆ-ից թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելուն:
2009 թվականին որոշվել էր տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացնել մորատորիում` համաձայն որի մինչև 70 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներում արգելվում էր ստուգումների իրականացումը, բացառությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Պետրոս Է.-ն:
Կառավարությունն այսօր քննարկել է «հարկերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հրայր Գ.-ին:
168.am-ի հետ զրույցում Զ. Փոստանջյանն ասաց, թե պատվիակությունների ընտրության կարգի փոփոխությունը նախաձեռնվել է «Ժառանգության» դեմ, ուստի նա խոստացավ, որ ոչ միայն «դժվար», այլև՝ «հետաքրքիր օրեր ու պահեր» պարգևել Հովիկ Աբրահամյանին և Սերժ Սարգսյանին:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նարինե Ն.-ին:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.35 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.02%-ով կամ 0.10 դրամով թանկացել է։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 400 հազար դոլար։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.20-ին ՀՀ ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում՝ «Սլայս» կահույքի սրահում:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արմեն Զ.-ն:
«Բիզնես պլաս» ընկերությունը գույքի համար պետք է վճարի 124 միլիոն դրամ։ Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:
«Լևոն Զուրաբյանը հնարավորություն չի ունեցել տեսակետ հայտնելու այն պատճառով, որ տիկին Փոստանջյանը թույլ չէր տալիս, որ նա ընդհանրապես խոսի: Եվ Զուրաբյանը հրաժարվեց որևէ տեսակետ հայտնել»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:
«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ես կրկին խնդրում եմ, որ Փոստանջյանն իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զ. Փոստանջյանի հայտարարությանը, թե «Ժառանգությանը» ԵԽ ԽՎ կազմից հանելու ԱԺ նախագահի որոշումը սատարել են նաև ՀԱԿ և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները:
Ս.թ. հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Նոր փոփոխությունների համաձայն՝ Դաշնակցությունը միջազգային պատվիրակություններում իր ներգրավածությունը ավելացրել է ևս մեկով: Խոսքը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) մասին է:
Գործադիրն այսօր սահմանել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը:
Այսքան տարի աշխատելով ԵԽ ԽՎ-ում, տեղյակ լինելով աշխատանքի ծավալին, հստակ կարող եմ ասել, որ Զարուհին օգտակար էր: Կար մի դաշտ, որն ինքն էր իրականացնում և իրականացնում էր ավելի լավ, քան մյուսները: Այստեղ կորուստ կլինի: Բայց որոշումը ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թունելում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 350», «Մերսեդես Բենց Տ 430», «Միցուբիշի Պաջեռո» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
panorama.am-ը տեղեկացնում է, որ «Air Armenia» օդանավի առաջին ուղևորների հարսանիքը սկսվեց օդանավակայանում:
Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին սպասվում է ջերմաստիճանի անկում Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14, մնացած շրջաններում՝ 6-7 աստիճանով: Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային շրջաններում գիշերը սպասվում է 1-30C ցուրտ:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:
aravot.am-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներից տեղեկացել է, որ հոկտեմբերի 23-ին մինչև կեսօր և կեսօրից հետո ադրբեջանական զինուժը գնդակոծել է դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որտեղ նախօրեին ադրբեջանական գնդակոծության հետանքով զոհվել է 1, վիրավորվել ժամկետային 3 զինծառայող
«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչև վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արզական գյուղում` գյուղապետարանի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք:
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը զետեղված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում):