Ռուսաստանն առանց ինքնիշխանության գոյություն ունենալ չի կարող, այն կփլուզի:
Երգչուհ ի Ջուսը նոր տեսահոլովակ է նկարահանել, որը կոչվում է «1, TWO, 3»։ Երգը YouTube-ում ներբեռնվել է հոկտեմբերի 1-ին և արդեն հասցրել է 10 հազարից ավելի դիտում գրանցել։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ զենք-զինամթերք է թողել:
Հաշված օրերի ընթացքում քարշ տվող ոտքիս խոցերը մեծացան, ցավային նոպաներն ու ողնաշարի ծակոցներն էլ ավելի սրվեցին, հուսահատության հասցնելով ինձ:
«Ստյոպային Մնացականյան հարցրեք: Աղքատության չափանիշները կորոշենք՝ կասենք»,- հակիրճ պատասխանց Վ.Այվազյանը:
Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, շատերը ստացան իրենց պատասխանները: Հետաքրքիր զգացողություն էր…
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 20 հասցեից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Քրիստինե Խ.-ն:
Բայց հաւանաբար չգիտէ հարգարժան ոստիկանապէտը․․․ Երեւի այլ շեշտադրում կատարեմ․ եթէ ինձ հետ որեւէ անախորժութիւն պատահի, ապա բնական կլինի մեղաւոր, աւելին՝ նախապատրաստող մեղսակից համարել իմ անվտանգութիւնն արհամարհող պաշտոնեաներին.․․
2014 թ. բյուջեի նախագծով սահմանված հունվարի 1-ից կենսաթոշակների 15% և հուլիսի 1-ից աշխատավարձերի 40% ավելացման հիմքում դրված է ոչ թե հարկային բեռի ավելացումը, այլ տնտեսական զարգացման հնարավորությունը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սիփան գյուղում:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Դեռևս 2012 թվականից «Manukyan production»-ը և Գյումրիի «Ջազ ակումբը» ազդարարեցին «Ջազը և Գյումրին» նախագծի մեկնարկը, որն այս տարվա նոյեմբերին նշելու է իր 1-ամյակը:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ KfW, ՎԶԵԲ, Գերմանական հիմնադրամը և այլն, Հայաստանում ՓՀԷԿ-ների վարկավորման ժամանակ հետամուտ են միայն բիզնես շահին, և երկրի զարգացման մասին իրենց պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանաԿ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց էր ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԵԽ ԽՎ շենքի դիմաց արդեն երեք օր է` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացվում:
Մամուլում «Օրինաց Երկիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մհեր Շահգելդյանը ասել է. «ՄՄ-ին միանալը բխում է ՀՀ-ի ազգային շահերից:
Մուշեղ Պետոյանը կողմ է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը::
Նաիրի Դանուղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսյում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 0.07%-ով կամ 0.22 դրամով։
ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ (ոչ մշտական), «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ինչպես հայտնի է, այսօր ԵԽԽՎ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե նա Եվրոպայի կազինոներից մեկում խոշոր գումար է տանուլ տվել: Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինքը կազինոներում չի խաղում:
Պարոն Ս. Նիկոյանի հարցազրույցում և բանավեճում արտահայտած տեսակետներից կարելի է եզրակացնել՝ Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է պետությանը, սակայն Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային Միություն մտնելու առաջարկը կդառնա որոշում:
Հոկտեմբերի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ից 6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանից մեկնածների շուրջ 60%-ը դժգոհ է արտագաղթելու իր որոշումից: Այս մասին ասվել է Երևանում կազմակերպված «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովի ընթացքում՝ սոցիոլոգիական հարցման արդյունքների ներկայացման ժամանակ:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է քարշակել (մետաղալարով), ինչի հետևանքով փողոցը հատող 55-ամյա տղամարդը, չնկատելով, դիպել է մետաղալարին, վայր ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան:
«Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»:
Իրավապահների ստուգումները բացահայտել են Հայաստանի քաղաքացուն Կիեւից Բաքու ուղարկելու հարցում բոլոր մեղավորներին:
Վաղը Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այնպես որ` Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ։ Պիտի հասկանան նաև, որ այդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում այնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը