Մհեր Գրիգորյանն ու Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսին:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտի կարգավորումներին և թվային լուծումներին ու Հայաստանում այս ուղղությամբ լավագույն փորձի տեղայնացման հեռանկարին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:
Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կուտակած փորձն ու գիտելիքները։

