Թուրքիան տուրիստներ ընդունող 4-րդ երկիրն է աշխարհում

Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության փոխնախարար Նադիր Ալփասլանը տվյալներ է ներկայացրել զբոսաշրջությունից ստացված եկամուտների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ վերջին 8 տարվա ընթացքում զբոսաշրջությունից ստացված եկամուտը 30 մլրդ դոլարից հասել է 65 մլրդ դոլարի։

Ըստ Ալփարսլանի՝ զբոսաշրջիկներ ընդունող երկրների շարքում Թուրքիան աշխարհում չորրորդ տեղում է։

Նախարարը հայտնել է, որ չնայած շրջակա տարածաշրջաններում պատերազմի և անկայունության տարրերի շարունակական առկայությանը, Թուրքիայի զբոսաշրջությունը պահպանել է իր աճը և զգալի ներդրում է ունեցել տնտեսության և զբաղվածության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930