Դավիթ Հարությունյանը` Զարուհի Փոստանջյանի մասին. Արփինե Հովհաննիսյանն այդտեղ կապ չունի, իմ որոշումն է եղել

iLur.am-ը զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված սկանդալային հարցադրումը, առավել եւս, երբ նրան ձայնի իրավունքը զիջել է ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը:

– Նախ ասեմ, որ Արփինե Հովհաննիսյանն այդտեղ կապ չունի: Իմ որոշումն է եղել: Զարուհի Փոստանջյանի հարցը չեմ իմացել, ոչ էլ թույլ կտայի ինձ՝ նախապես իրենից ճշտելու հարցի բովանդակությունը: Տվյալ դեպքում խոսքը ընդդիմությանը մեր կողմից քաղաքակիրթ վերաբերմունքի մասին է: Զարուհին նախկինում շատ սուր քննադատական ելույթներ է հնչեցրել իշխանության հասցեին: Եվ բոլոր նման դեպքերում նա միշտ իմ հանձնարարությամբ փոխարինել է հիմնական կազմից որևէ մեկին, ով այդ նիստում ելույթ կամ հարց չի ունեցել: Հաճախ ես եմ տվել իրեն իմ ձայնը: Ես նրան նման հնարավորություն ընձեռելու պարտականություն չունեմ, սա ընդամենը քաղաքակիրթ աշխատաոճ է: Ընդդիմությունը ևս քաղաքական ուժ է, որի ձայնը պետք է հնչի նաև այս վեհաժողովում:

Այսինքն՝ այս հարցադրումն անկանկա՞լ էր ձեզ համար:

– Իհարկե, ես չէի սպասում, որ նա այս աստիճան կնսեմացնի ընդդիմության դերը: Ցավում եմ, որ նա այդպես էլ դա չգիտակցեց: Իր արածն ավելի PUSSY RIOT-ի ոճով էր:

Տեսակետ կա, որ այս ամենը նախապես կազմակերպված շոու էր՝ հասարակության ուշադրությունը մի շարք հարցերից, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ելույթի հակասական շեշտադրումներից շեղելու համար:

– Ապուշություններ մեկնաբանելուց մարդ ծերանում է: Չեմ ուզում մեկնաբանել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս